Գլխավոր / Վիզաներ / Ճապոնիա

Ճապոնիայի Վիզա

Մայրաքաղաք։ Տոկիո

Արժույթ։ Ճապոնական իեն

Ամենամեծ քաղաքը։ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապորո, Կոբե, Ֆուկուոկա, Կիոտո, Կավասակի, Սայտամա

Պաշտոնական լեզու։ ճապոներեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Ճապոնիայի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն։

Ճապոնիայի  տուրիստական  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 գունավոր լուսանկար – 3.5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը, աշխատավարձի չափը և արձակուրդի ժամանակահատվածը։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
  • Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար: Հրավիրողի հետ ազգակցական կապ ունենալու դեպքում ներկայացնել կապը հավաստող փաստաթղթեր:

      7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

      8. Երեխաների ծննդական / անձնագիր

      9. Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

    Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:


 

Վճարներ

$0 - Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում (խորհրդատվություն,հարցաթերթիկի լրացում,  հյուրանոցի ամրագրում ,  ավիատոմսերի ամրագրում)
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից