0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Գլխավոր / Իսրայելի Վիզաների Կենտրոն

Իսրայելի Վիզաների Կենտրոն

Տեղեկություն Վիզայի Վերաբերյալ

«ԻնտերՎիզան» հանդիսանում է Թբիլիսիում գտնվող Իսրայելի դեսպանատան հավատարմագրված գործակալը Հայաստանում։ «ԻնտերՎիզա» ՍՊԸ-ն լիազորված է ընդունել հայտեր ՀՀ քաղացիներից ցանակացած տեսակի ժամանակավոր այցելությունների համար՝ Իսրայելի վիզա ձեռք բերելու համար ։

«ԻնտերՎիզայի» վիզաների բաժինը առաջարկում է դիմորդների աջակցության  ծառայություններ, ովքեր ցանկանում են  այցելել Իսրայել տուրիստական նկատառումներով, հարազատներին և ընկերնեևին տեսնելու և այլ կարճաժամկետ այցելությունների նպատակով։ Վիզայի հաստատման կամ մերժման մասին որոշումը կայացվում է բացառապես Թբիլիսիում գտնվող Իսրայելի դեսպանատունը՝ Հյուպատոսության բաժնի աշխատակիցների հետ միասին։

Մեր վիզաների կենտրոնի հիմնական ֆունկցիան դիմողին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է փաստաթղթերի ընդունման և ստուգման, ինչպես նաև դիմողի անձնագրի ուղարկման և ստացման գործընթացը: Շնորհիվ մեր գործակալության դուք ունեք հնարավորոություն դիմել վիզայի համար՝ առանց Թբիլիսիում գտնվող Իսրայելի Հյուպատոսություն այցելելու։

Փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են տուրիստական նպատակով կարճաժամկետ Իսրայելի վիզա ստանալու համար

         1. Անձնագիր, առնվազն 9 ամիս վավերականությամբ

  • Գործող անձնագրի՝ նշումներով բոլոր էջերի պատճեն
  • Նույնականացման ID քարտ (եթե առկա է)

        2. Դիմում հարցաթերթիկ (անգլերեն լեզվով; տպված երկկողմանի A4 ֆորմատի թղթի վրա)

        3. 5x5 չափսի 1 գունավոր լուսանկար

        4. Ավիատոմսերի ամրագրում երկու ուղղություններով

        5. Տուրիստական ապահովագրություն ճանապարհորդության ընթացքում

        6. Հյուրանոցի ամրագրում, տուրիստական ծրագիրը (եթե առկա է)

        7. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճենը (անգլերեն լեզվով)

  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը (անգլերեն լեզվով)
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից (անգլերեն լեզվով)

       8. Ֆինանսական փաստաթղթեր։

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)

       9. Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     10. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ։

Անչափահասների համար պարտադիր փաստաթղթեր

  1. Ծննդյան վկայականի նոտարական թարգմանություն(անգլերեն լեզվով)
  2. Ծնողների նոտարական թույլտվությունը անչափահասի մեկնելու մասին՝ թարգմանված անգլերեն և հաստատված ապոստիլով
  3. Ծնողների անձնագրի պատճեն

 

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1. Գործնական, սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  2. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր պարտականությունների ստանձնման մասին հրավիրվող անձի նկատմամբ։  Հետևյալ հրավերը պետք է հաստատված լինի Իսրայելի Արտաքին գործերի նախարարության կողմից։
  3. Բժշկական նպատակներով այցելոււթյան համար անհրաժեշտ է Իսրայելում բժշկական հաստատության հրավերը, դիմողի բժշկական պատմությունը (անգլերեն կամ ռուսերեն լեզվով) և  վճարման փաստաթղթերը։

 

Վճարներ

27․000դր․ – Հյուպատոսական վճար և Վիզների կենտրոնի ծառայության վճար (վճարվում է կանխիկ փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

10.000դր․- փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2000-12000դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից