0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

☀️ Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը մեզ հետ:☀️

Տուր դեպի Կիպրոս / տուրիստական փաթեթ / 

 
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 615 €-ին համարժեք դրամից:

Գինը ներառում է`
☑️Ավիատոմսեր (թռիչքը Երևանից)
☑️Հյուրանոց (8օր / 7 գիշեր)
☑️Սնունդ - նախաճաշ
☑️Տրանսֆեր

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Կիպրոս
Հին գին 700000
Գին 350000

Խնայեք մինչև

50%

Կիպրոս (հուն․՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն (հուն․՝ Κυπριακή Δημοκρατία), պետություն Արևմտյան Ասիայում, Միջերկրական ծովիարևելյան մասում՝ Թուրքիայից հարավ։ Գտնվում է նույնանուն կղզու վրա։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Կիպրոսի Հանրապետությունը զարգացած երկիր է և անդամ է Եվրոպական Միության 2004 թվականի մայիսի 1-ից։ Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնային է։ Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է Կիրենիա լեռնաշղթան (առավելագույն բարձրությունը՝ 1023 մ), կենտրոնական և հարավային մասում՝ Տրոոդոս լեռնազանգվածը (առավելագույն բարձրությունը՝ 1951 մ)։ Նրանց միջև Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը մոտ 200 մ)։ Օգտակար հանածոներից կան քրոմիտ, երկաթ, պղինձ, ասբեստ։ Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է։ Ամառը շոգ է (25-35C), ձմեռը՝ մեղմ (10-15C) ։ Տարեկան տեղումները հարթավայրերում 300-500 մմ են, լեռներում՝ 100-1300 մմ։ Գետահունները ջրով են լցվում միայն ձմեռային անձրևներից հետո։ Մինչև 500 մ բարձրությունները գերակշռում են մշտադալար թփերի մացառուտները, ավելի բարձր կաղնու, նոճու, հալեպյան սոճու անտառները (գրավում են Կիպրոսի տարածքի մոտ 20 %-ը):

Կլիման.Կլիման կղզում միջերկրածովյան մերձարևադարձային է`  շոգ ամառներով և համեմատաբար մեղմ, անձրևային ձմեռներով: Սովորաբար անձրևները սկսում են տեղալ  հոկտեմբերի վերջից և շարունակվում են մինչև ապրիլ ամիսը: Կիպրոսի կլիման աշխարհում ամենաառողջարարն է համարվում:

Կիպրոսում տարվա 340 օրը արև է լինում: Հունվարի միջին ջերմաստիճանը + 10—15 °С  է, հուլիսին` + 25—30 °С, տարեկան տեղումների քանակը կազմում է 300—1300 մմ:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել