Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Իսրայել

Իսրայելի Վիզա

Մայրաքաղաք։ Երուսաղեմ

Արժույթ։ նոր շեկել (ILS)

Ամենամեծ քաղաքը։ Երուսաղեմ, Թել Ավիվ, Յաֆֆա, Հայֆա

Պաշտոնական լեզու։ եբրայերեն, արաբերեն

Տեղեկություն վիզայի մասին

«ԻնտերՎիզան» հանդիսանում է Թբիլիսիում գտնվող Իսրայելի դեսպանատան հավատարմագրված գործակալը Հայաստանում։ Շնորհիվ մեր գործակալության դուք ունեք հնարավորոություն դիմել վիզայի համար և ստանալ բոլոր փաստաթղթերը  առանց Թբիլիսիում գտնվող Իսրայելի Հյուպատոսություն այցելելու։

Փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են տուրիստական նպատակներով կարճաժամկետ Իսրայելի վիզա ստանալու համար
  1. Անձնագիր, առնվազն 1 տարի վավերականությամբ
  • Գործող անձնագրի՝ նշումներով բոլոր էջերի պատճեն
  • Նույնականացման ID քարտ (եթե առկա է)

      2. 5x5 չափսի 1 գունավոր լուսանկար

      3. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճենը (անգլերեն լեզվով)

  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      4. Ֆինանսական փաստաթղթեր։

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
  • Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

       5. Երեխաների ծննդական / անձնագիր

       6Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

       7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ։

Անչափահասների համար պարտադիր փաստաթղթեր
  1. Ծննդյան վկայականի նոտարական թարգմանություն
  2. Ծնողների նոտարական թույլտվությունը անչափահասի մեկնելու մասին՝ թարգմանված անգլերեն և հաստատված ապոստիլի կողմից
  3. Ծնողների անձնագրի պատճեն

 

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1. Գործնական, սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  2. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր պարտականությունների ստանձնման մասին հրավիրվող անձի ներկայությամբ։  Հետևյալ հրավերը պետք է հաստատված լինի Իսրայելի Արտաքին գործերի նախարարության կողմից։
  3. Բժշկական նպատակներով այցելոււթյան համար անհրաժեշտ է Իսրայելում բժշկական հաստատության հրավերը, դիմողի բժշկական պատմությունը (անգլերեն կամ ռուսերեն լեզվով) և  վճարման փաստաթղթերը։

 

Վճարներ

15․000դր․ – Հյուպատոսական վճար
50.000դր․ – Վիզաների կենտրոնի ծառայության վճար (վճարվում է կանխիկ փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

 

Ծառայությունների արժեքը

20.000դր․- փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1.500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2000-12.000դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից