Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Լիխտենշտայն

Լիխտենշտայնի Վիզա

Մայրաքաղաք։ Վադուց

Արժույթ։ շվեյցարական ֆրանկ (CHF)

Ամենամեծ քաղաքները։ Շան, Վադուց

Պաշտոնական լեզու։ գերմաներեն

Տեղեկություն վիզայի մասին

Լիխտենշտայն այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է Շենգենյան վիզա։

C տեսակի վիզա (ձևակերպվում է կարճաժամկետ մուտքի համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս ճանապարհորդել ամբողջ Շենգենյան տարածքով։

Հայաստանի քաղաքացիները դեպի Լիխտենշտայն վիզա ստանալու համար կարող են դիմել  Թբիլիսիյում գտնվող Լիխտենշտայնի դեսպանատուն։

Լիխտենշտայնի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի առնվազն 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 3․5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայական։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների մնացորդը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)

     7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     9. Երեխաների ծննդական / անձնագիր

   10․ Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի կողմից նոտարական հաստատումով լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ հրավիրվող անձի այցելության ընթացքում պարտականությունների ստանձնման մասին։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության կամ որևէ այլ պետական հաստատության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

35 EUR - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում)

 

Ծառայությունների արժեքը

30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում

 

1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից