Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Ֆիջի

Ֆիջիի Վիզա

Մայրաքաղաք։ Սուվա

Արժույթ։ Ֆիջիի դոլար (AUD)

Ամենամեծ քաղաքները։ Սուվա

Պաշտոնական լեզու։ անգլերեն, ֆիջիերեն, հինդի

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Ֆիջիի վիզա ստանալու համար կարող են դիմել Բելգիայում Ֆիջի դեսպանատուն կամ Լոնդոնում գտնվող Ֆիջի դեսպանտուն։

Ֆիջիի տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 գունավոր լուսանկար - 3x4 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված իրավաբանական անձի կողմից՝ հատուկ ձևաթղթի վրա, որում նշված է դիմողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Վճարներ

30.000դր - Հյուպատոսական վճար
Փաստաթղթերի առաքման վճար - (կախված առաքման ծառայությունից)

 

Ծառայությունների արժեքը

25․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից