Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Ամրագրեք Ձեր հանգիստը։

 

Տուր դեպի Իսրայել / Տուրիստական Փաթեթ

 

Մեկ անձի գինը երկտեղանի համարում սկսած 620$-ին համարժեք դրամից։

Տևողությունը։ 8 օր/7 գիշեր

Էկսկուրսիաները նվեր․ Խմբային էկսկուրսիա․ Այց Էյն-Բոկեկի տեսարժան վայրեր․

Տեղավորում Մեռյալ ծովի Էյն-Բոկեկ թաղամասում գտնվող 3* /4* / 5* հյուրանոցներում

 

  • 3* HB (նախաճաշ և ընթրիք) DBL/TWIN – 620$/ SNGL-980$-ին համարժեք դրամ։
  • 4* HB(նախաճաշ և ընթրիք) DBL/TWIN – 670$/ SNGL-1130$-ին համարժեք դրամ։
  • 5* FB(նախաճաշ + ճաշ + ընթրիք) DBL/TWIN – 790$/ SNGL-1420$-ին համարժեք դրամ։

 

Արժեքը ներառում է

  • Խմբային տեղափոխում Բեն-Գուրիոն օդանավակայանից և հետադարձ տեղափոխում օդանավակայան
  • Տեղավորում  Մեռյալ ծովի ափին՝ Էյն Բոկեկում, Ձեր ընտրած կատեգորիայի հյուրանոցում (8օր/7գիշեր)
  • Սնունդը կախված ընտրած հյուրանոցից
  • Մուտք Սպա կենտրոն և անվճար խորհրդատվություն Մեռյալ ծովի բուժհաստատությունում։ ։
  • Խմբային էկսկուրսիա նվեր։ Մեռյալ ծովում Էյն – Բոկեկի տեղանքի ծանոթացում։

 

Արժեքը Չի ներառում

  • Թռիչք դեպի Թել-Ավիվ – սկսած 350$-ից երկկողմանի տոմսի համար
  • Լրացուցիչ էկսկուրսիաներ Մեռյալ ծովից Երուսաղեմ, Էյլաթ, Մասադա, Գալիլեա և այլ վայրեր
  • Բուժում Մեռյալ ծովում
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն

Մեռյալ ծով -  LEONARDO INN 3* , OASIS, LEONARDO PLAZA 4*, DAVID DEAD SEA RESORT & SPA 4*, ROYAL RIMONIM, CROWNE PLAZA 5*

 

*Հյուրանոցի  մակարդակը մինչև 5*DLX

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

 

Իսրայել - Ապաքինում Մեռյալ ծովում
Հին գին 396000
Գին 305000

Խնայեք մինչև

30%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել