ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՄՈՆՏԵՆԵԳՐՈՅՈՒՄ
Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Բուդվայում` վճարելով ընդամենը 591․000 դրամ
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝
☑️Ավիատոմսեր Երևանից
☑️Հյուրանոց
☑️Սնունդ՝ 2 անգամյա
☑️Տրանսֆեր
☑️Ճամփորդական ապահովագրություն
☑️ Զբոսաշրջային հարկեր
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Չեռնոգորիա, երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։
Աշխարհագրություն: Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
Ընդերք: Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։
Կլիմա: Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։
Արդյունաբերություն: Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։
Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։