Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Արևմտյան Հայաստան / Տուրիստական փաթեթ /

 

Վայելեք անմոռանալի 3 օրյա հանգիստ Արևմտյան Հայաստանում` վճարելով 63․000 դրամ  

 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Տրանսպորտ

☑️Հյուրանոցային համար

☑️Պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր

☑️Սնունդ (2 անգամյա)

☑️Էքսկուրսավար (հայերեն)

☑️Ճամփորդական ապահովագրություն

 

❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️

Արժեքը չի ներառում վիզայի արժեք, որը կազմում է 8․000 դրամ 1 անձը։

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Արևմտյան Հայաստան
Հին գին 76000
Գին 63000

Խնայեք մինչև

20%

Արևմտյան Հայաստան, պատմական Հայաստանի արևմտյան մասի պայմանական անվանում։ 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած ու Բյուզանդիային անցած հայկական տարածք։

1555 թվականին Ամասիայի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ընկել է օսմանյան Թուրքիայի գերշխանության տակ։

1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը՝ նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասն ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։

Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի Կոստանդնուպոլիս են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնումը (1461) և հայերին տրամադրվող առանձնաշնորհումները, որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա՝ ամիրայական դասը։

1897 թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։

Պատվիրել

Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով` կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր կամ Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:

Առավոտյան կուղեւորվենք դեպի Վան: Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Սուրբ Խաչի օրը այստեղ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արեւմտյան Հայաստանում: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխը”, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երեւանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Վանից Իգդիր վերադարձի ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերակաց հյուրանոցում:

Առավոտյան կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել