Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Ամրագրեք Ձեր հանգիստը։

 

Տուր դեպի Իսրայել / Տուրիստական Փաթեթ

Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 620$ դոլարին համարժեք դրամից

 

Ժամանումներ։ շաբաթվա բոլոր օրերին ՝ 01․12․2018-28․02․2019 ընկած ժամանակահատվածում

Տևողություն։ 8 օր / 7 գիշեր

Էկսկուրսիաներ։ 4 խմբային էկսկուրսիա՝ Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ, Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով), Թել-Ավիվ-Յաֆֆա + Փոքր Իսրայել + գինեգործարան / Աբու-Գոշ

Տեղավորում Նետանիայի 3*/4*/5* հյուրանոցներում (BB)

3* հյուրանոց - BB (նախաճաշ) 630$ դոլարին համարժեք դրամ/ HB (ընթրիք) + 160$ դոլարին համարժեք դրամ

3+*/4* հյուրանոց - BB-699$ դոլարին համարժեք դրամ/ HB +180$ դոլարին համարժեք դրամ

4+*/5* հյուրանոց – HB (նախաճաշ+ընթրիք)-980$ դոլարին համարժեք դրամ

 

Արժեքը ներառում է

  • Խմբային տեղափոխում Բեն Գուրիոն օդանավակայանից և դեպի օդանավակայան
  • Բնակության տևողությունը 8 օր/ 7 գիշեր   ընտրված հյուրանոցում՝ Նետանիայում, Միջերկրական ծովի ափին
  • Սնունդ-նախաճաշ կամ նախաճաշ և ընթրիք
  • 4 խմբային էկսկուրսիա՝ Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ, Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով), Թել-Ավիվ-Յաֆֆա + Փոքր Իսրայել + գինեգործարան / Աբու-Գոշ

 

Արժեքը Չի ներառում

  • Թռիչք դեպի Թել-Ավիվ – սկսած 350$  դոլարին համարժեք դրամից
  • Լրացուցիչ էկսկուրսիաներ՝ ըստ ընտրության
  • Հանգստի օրվա բարելավում Մեռյալ ծովում և հյուրանոցի Սպա ծառայությամբ (ճաշը ներառյալ) + 40$
  • Ընթրիք (ըստ ցանկության)
  • Տեղավորում մեկ տեղանի սենյակում

 

Իսրայել - Էկսկուրսիա և հանգիստ Միջերկրական ծովում
Հին գին 379000
Գին 303000

Խնայեք մինչև

25%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել