Ամրագրեք Ձեր հանգիստը։
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 620$ դոլարին համարժեք դրամից
Ժամանումներ։ շաբաթվա բոլոր օրերին ՝ 01․12․2018-28․02․2019 ընկած ժամանակահատվածում
Տևողություն։ 8 օր / 7 գիշեր
Էկսկուրսիաներ։ 4 խմբային էկսկուրսիա՝ Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ, Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով), Թել-Ավիվ-Յաֆֆա + Փոքր Իսրայել + գինեգործարան / Աբու-Գոշ
Տեղավորում Նետանիայի 3*/4*/5* հյուրանոցներում (BB)
3* հյուրանոց - BB (նախաճաշ) 630$ դոլարին համարժեք դրամ/ HB (ընթրիք) + 160$ դոլարին համարժեք դրամ
3+*/4* հյուրանոց - BB-699$ դոլարին համարժեք դրամ/ HB +180$ դոլարին համարժեք դրամ
4+*/5* հյուրանոց – HB (նախաճաշ+ընթրիք)-980$ դոլարին համարժեք դրամ
Արժեքը ներառում է
Արժեքը Չի ներառում
Խնայեք մինչև
Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը: