Ամրագրեք Ձեր հանգիստը։
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 540$-ին համարժեք դրամից։
Ժամանումներ։ շաբաթվա ցանկացած օր
Տևողությունը։ 8օր/7օր
Բնակության վայր։ Նետանիա/ Թել Ավիվ – 7օր
Էկսկուրսիաներ։ Երուսաղեմ (ըստ ծրագրի), Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ կամ Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով) – 2 էկսկուրսիաներն էլ ընտրովի
Այցելությունը/ Լողալը։ Միջերկրական ծով, Գալիլեյան ծով, Կարմիր ծով
Ընտրովի էկսկուրսիաներ․
Կիրակի - Երուսաղեմ ՝ 3 կրոնների քաղաք / Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով)
Երկուշաբթի- Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ
Երեքշաբթի – Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ / Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով)
Չորեքշաբթի – Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ / Երուսաղեմ ՝ 3 կրոնների քաղաք
Հինգշաբթի – Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ / Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով)
Շաբաթ – Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ / Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ / Մեռյալ ծով (լողափ՝ բոլոր հարմարություններով)
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա): Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:
Ժամանում Բեն-Գուրիոն օդանավակայան։ Տեղափոխում և տեղավուրում Նետանիայում/ Թել Ավիվում։
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Էկսկուրսիաներ կամ ազատ ժամանակ:
Մեկնում Բեն Գուրիոն օդանավակայանից։