«ԻնտերՎիզան» հանդիսանում է Թբիլիսիում գտնվող Իսրայելի դեսպանատան հավատարմագրված գործակալը Հայաստանում։ «ԻնտերՎիզա» ՍՊԸ-ն լիազորված է ընդունել հայտեր ՀՀ քաղաքացիներից ցանակացած տեսակի ժամանակավոր այցելությունների համար՝ Իսրայելի վիզա ձեռք բերելու համար ։
«ԻնտերՎիզայի» վիզաների բաժինը առաջարկում է դիմորդների աջակցության ծառայություններ, ովքեր ցանկանում են այցելել Իսրայել տուրիստական նկատառումներով, հարազատներին և ընկերներին տեսնելու և այլ կարճաժամկետ այցելությունների նպատակով։ Վիզայի հաստատման կամ մերժման մասին որոշումը կայացվում է բացառապես Թբիլիսիում գտնվող Իսրայելի դեսպանատունը՝ Հյուպատոսության բաժնի աշխատակիցների հետ միասին։
Մեր վիզաների կենտրոնի հիմնական ֆունկցիան դիմողին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է փաստաթղթերի ընդունման և ստուգման, ինչպես նաև դիմողի անձնագրի ուղարկման և ստացման գործընթացը: Շնորհիվ մեր գործակալության դուք ունեք հնարավորոություն դիմել վիզայի համար՝ առանց Թբիլիսիում գտնվող Իսրայելի Հյուպատոսություն այցելելու։
Փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են տուրիստական նպատակով կարճաժամկետ Իսրայելի վիզա ստանալու համար
1. Անձնագիր, առնվազն 1 տարի վավերականությամբ
- Գործող անձնագրի՝ նշումներով բոլոր էջերի պատճեն
- Նույնականացման ID քարտ (եթե առկա է)
2. Դիմում հարցաթերթիկ (անգլերեն լեզվով; տպված երկկողմանի A4 ֆորմատի թղթի վրա)
3. 5x5 չափսի 1 գունավոր լուսանկար
4. Ավիատոմսերի ամրագրում երկու ուղղություններով
5. Տուրիստական ապահովագրություն ճանապարհորդության ընթացքում
6. Հյուրանոցի ամրագրում, տուրիստական ծրագիրը (եթե առկա է)
7. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճենը (անգլերեն լեզվով)
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը (անգլերեն լեզվով)
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից (անգլերեն լեզվով)
8. Ֆինանսական փաստաթղթեր։
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
9. Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
10. Երեխաների ծննդական / անձնագիր
11․ Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)
12. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ։
Անչափահասների համար պարտադիր փաստաթղթեր
- Ծննդյան վկայականի նոտարական թարգմանություն(անգլերեն լեզվով)
- Ծնողների նոտարական թույլտվությունը անչափահասի մեկնելու մասին՝ թարգմանված անգլերեն և հաստատված ապոստիլով
- Ծնողների անձնագրի պատճեն
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
- Գործնական, սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
- Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր պարտականությունների ստանձնման մասին հրավիրվող անձի նկատմամբ։ Հետևյալ հրավերը պետք է հաստատված լինի Իսրայելի Արտաքին գործերի նախարարության կողմից։
- Բժշկական նպատակներով այցելոււթյան համար անհրաժեշտ է Իսրայելում բժշկական հաստատության հրավերը, դիմողի բժշկական պատմությունը (անգլերեն կամ ռուսերեն լեզվով) և վճարման փաստաթղթերը։
Վճարներ
15․000դր․ – Հյուպատոսական վճար
50.000դր - Վիզաների կենտրոնի ծառայության վճար (վճարվում է կանխիկ փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
Ծառայությունների արժեքը
20.000դր․- փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1.500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2.000-12.000դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից