Հայաստան, 0010 Երևան, Վարդանանց փող․ փակուղի, 8 շենք

Գլխավոր / Վիզաներ / Իսպանիա

Իսպանիայի Վիզա

Մայրաքաղաք։ Մադրիդ

Արժույթ։ Եվրո (EUR)

Ամենամեծ քաղաքները։ Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Սևիլյա

Պաշտոնական լեզու։ իսպաներեն

Տեղեկություն վիզայի մասին

Ըստ ուղևորության նպատակի և տևողության Իսպանիա այցելելու համար ՀՀ քաղաքացիներին  անհրաժեշտ է Շենգենյան կամ իսպանական վիզա։

             1. C տեսակի վիզա (կարճաժամկետ այցելության համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս ճանապարհորդել ամբողջ Շենգենյան տարածքով։

Հայաստանի քաղաքացիները դեպի Իսպանիա Շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել  Մոսկվայում գտվող Իսպանիայի դեսպանատուն կամ Երևանում գտնվող Իսպանիայի վիզաների կենտրոն (փաստաթղթերը ուղարկվում են Մոսկվայում գտնվող Իսպանիայի հյուպատոսություն)։ Այցը դեպի Իսպանիա չպետք է գերազանցի 90 օրը( մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածում)։

            2.D տեսակի ազգային-երկարաժամկետ վիզա - այս տեսակի վիզան տրվում է մեկ պետության կողմից և հնարավորություն է տալիս գտնվել այնտեղ 90 օրից ավել։ Այս տեսակի վիզան տրվում է մուտքի հետևյալ նպատակների համար՝ գործարարություն, ընտանիքի վերամիավորում, մշակութային գործունեություն, կրթություն, աշխատանք։ Ազգային վիզան հնարավորություն է տալիս նաև ճանապարհորդել ամբողջ Շենգեն տարածքով միայն տուրիստական նպատակով 6 ամսվա ընթացքում 90 օրից ոչ ավել։

Իսպանիայի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի առնվազն 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 3․5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայական։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների մնացորդը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)

     7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     9. Երեխաների ծննդական / անձնագիր

   10. Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի կողմից նոտարական հաստատումով լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ հրավիրվող անձի այցելության ընթացքում պարտականությունների ստանձնման մասին։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության կամ որևէ այլ պետական հաստատության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

35 EURO - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
15․000դր․- Վիզաների կենտրոնի վճար

 

Ծառայությունների արժեքը

20․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից