Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի Վիզա

Մայրաքաղաք։ Ռիադ

Արժույթ։ Սաուդյան Արաբիայի Ռիալ/Սաուդյան Ռիալ (SAR)

Ամենամեծ քաղաքները։ Մադինա, Ջիդդա, Մաքքա, Դամամ, Թաիֆ, Թաբուկ, Բուրայդա, Ալ Խոբար

Պաշտոնական լեզու։ Արաբերեն

Տեղեկություն վիզայի մասին

Հայաստանի քաղաքացիները դեպի Սաուդյան Արաբիայի վիզա ստանալու համար կարող են դիմել  Թբիլիսիյում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատուն։ 

Սաուդյան Արաբիայի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի առնվազն 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 4x6 չափսի
  4. Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայական։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների մնացորդը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)
  • Հարկային տեղեկանք, վարձու աշխատողների համար՝ դիմումատուի հարկային տեղեկանքը,
    անհատ ձեռներեցների համար՝ ընկերության / ձեռնարկության հարկային տեղեկանքը

     7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     9. Երեխաների ծննդական / անձնագիր

    10․ Ընտանիքի անդամների անձնագրեր (Ծնողներ, կին / ամուսին)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի կողմից նոտարական հաստատումով լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի

       1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։

       2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։

       3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ հրավիրվող անձի այցելության ընթացքում պարտականությունների ստանձնման մասին։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության կամ որևէ այլ պետական հաստատության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

200 USD - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դոլարով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից