0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Գլխավոր / Վիզաներ / ԱՄՆ

ԱՄՆ Վիզա

Մայրաքաղաք։ Վաշինգտոն

Արժույթ։ ամերիկյան դոլլար (USD)

Ամենամեծ քաղաքներ։ Նյու Յորք, Լոս Անջելես, Մայամի, Հյուստոն, Ֆիլադելֆիա, Բոստոն, Սիեթլ, Սան Ֆրանցիսկո, Սան Անտոնիո, Լաս Վեգաս, Ատլանտա, Նոր Օրլեան, Ֆինիքս, Դալլաս

Պաշտոնական լեզուներ։ ամերիկյան անգլերեն

Տեղեկություն վիզայի մասին

ԱՄՆ Վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատուն։

Ամերիկյան վիզան կարող է լինել ինչպես մշտական (ներգաղթային վիզա), այնպես էլ ժամանակավոր(ոչ ներգաղթային) կացության համար։

  1. Ոչ ներգաղթային վիզա (կարճաժամկետ մուտքի վիզա) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։
  2. Ներգաղթային վիզա (մշտական կացության վիզա) -  այս տեսակի վիզան, ի տարբերություն ոչ ներգաղթային վիզա ունեցողների, թույլ է տալիս օտարերկրացիներին ներգաղթել ԱՄՆ աշխատանքի և բնակության նպատակով, առանց սահմանափակումների։
ԱՄՆ-ի՝ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս ԱՄՆ-ից  վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նաղկինում ստացված վիզաների պատճենները։
  3. 1 գունավոր լուսանկար – 5x5 չափսի (էլեկտրոնային տարբերակով։ Կարող եք լուսանկարվել նաև մեր գրասենյակում)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայությունը (անգլերեն լեզվով)

      7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական,  ամուսնու/կնոջ անձնագրի պատճեն

      8. Ծնողների անձնագրի պատճեն

      9. Աշխատանքային գրքույկ (եթե առկա է)

    10. Զինվորական գրքույկ (եթե առկա է)

    11. Դիպլոմ (եթե առկա է)

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական կամ ոչ պաշտոնական  հրավեր։ Տվյալ հրավերը ձևակերպվում է կամ ինքնուրույն՝ ազատ ջևով, կամ նոտարի կողմից՝ պաշտոնական ձևաթղթով։ Հրավերի հետ մեկտեղ պետք է ներկայացվի հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

Վճարներ

160 $- Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ՝ գրասենյակում)

 

Ծառայությունների արժեքը

10․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում(լուսանկարում, անհրաժեշտ փաստաթղթերի լրացում, Հյուպատոսական վճար, հարցազրույցի նշանակում)