ՀՀ քաղաքացիները Թաիլանդի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ։
Թաիլանդի Թագավորոււթյան վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
- 2 կենսաչափական լուսանկար – 3․5x4.5 չափսի
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
9. Ծննդական/ անչափահասի անձնագիր
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Վճարներ
50․000 AMD - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
Ծառայությունների արժեքը
30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից