Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Սոմալի

Սոմալիի Վիզա

Մայրաքաղաք։ Մոգադիշո

Արժույթ։ Սոմալիի շիլլինգ

Ամենամեծ քաղաքներ։ Մոգադիշո, Հարգեյսա

Պաշտոնական լեզուներ։ սոմալերեն, արաբերեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիներին Սոմալիի վիզան տրամադրվում է Մոսկվայում գտնվող Սոմալիի հյուպատոսությունում։

Ներկայումս գոյություն չունի Սոմալիի միացյալ պետություն։ Տվյալ տարածքում գտնվում են մի քանի պետական կազմավորումներ՝ Սոմալիի Հանրապոտությունը` Մոգադիշո կենտրոնով, Սոմալիլենդը` Հարգեյսա մայրաքաղաքով, Սոմալիի Իսլամական Խալիֆայությունը, որը ղեկավարում է երկրի արևմտյան հատվածը, Պունտլենդը` Գարովե մայրաքաղաքով, Գալմուդուգը, Ազանիան և այլն։ Բացի Սոմալիի Հանրապետությունից, մնացած պետությունները միջազգային հանրության կողմից դե յուրե չեն ընդունվում։  Դրա հետ մեկտեղ Սոմալիլենդը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ունի  անկախ ներկայացուցչություն Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ պետություններում։

 

Սոմալիլենդը և Սոմալիի Հանրապետությունը մեկը մյուսի վիզաները չեն ընդունում։ Հետևաբար, վիզայի ձևակերպման ժամանակ պետք է հստակ նշվի, թե Սոմալիի որ հատված եք մեկնելու։  Ներկա պահին որոշ շրջաններում օտարերկրացի  զբոսաշրջիկների համար  մուտքը փակ է ( առաջին հերթին այց տարածքներում, որոնք ղեկավարում են արմատական իսլամիստները)։