Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Սենտ-Վինսենտ և Գրենադիններ

Սենթ Վինսենթ և Գրենադինների Վիզա

Մայրաքաղաք։ Քինգսթաուն

Արժույթ։ արևելակարիբյան դոլար (XCD)

Ամենամեծ քաղաքները։ Քինգսթաուն

Պաշտոնական լեզու։ անգլերեն

Տեղեկություն վիզայի մասին

Սենթ Վինսենթ և Գրենադիններ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ձեռք բերել վիզա։ Քանի որ Սենթ Վինսենթ և Գրենադինները հանդիսանում է Ազգերի Համագործակցության անդամ, վիզան ձևակերպվում է Հյուպատոսություններում, Բրիտանիայի դեսպանատանը կամ օդանավակայան ժամանելուն պես։

Սենթ Վինսենթ և Գրենադինների տուրիստական  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 գունավոր լուսանկար – 3x4 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Վճարներ

40 $- Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

20․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում

 

1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից