ՀՀ քաղաքացիները Նոր Զելանդիայի վիզա ստանալու համար կարող են դիմել առցանց կամ Մոսկվայում գտնվող Նոր Զելանդիայի դեսպանատուն։
Նոր Զելնդիայի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս վերադառնալու պահին
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
- Կենսաչափական լուսանկար - 3,5x4.5 չափսի (էլոկտրոնային տարբերակով)
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
7. Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
9. Ծննդական/ անչափահասի անձնագիր
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
- Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
- Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
- Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնորինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։
Վճարներ
211 NZD ($) - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով` գրասենյակում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
Փաստաթղթերի առաքման վճար (կախված առաքման ծառայությունից)
Ծառայությունների արժեքը
25․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից