0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Գլխավոր / Վիզաներ / Ավստրալիա

Ավստրալիայի Վիզա

Մայրաքաղաք։ Կանբերրա

Արժույթ։ Կանբերրա

Ամենամեծ քաղաքները։ Ավստրալիայի դոլար (AUD)

Պաշտոնական լեզու։ ավստրալական անգլերեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Ավստրալիայի վիզա ստանալու համար կարող են դիմել առցանց կամ Ռուսաստանում Ավստրալիայի դեսպանատուն։

Ավստրալիայի  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս՝ վերադառնալու պահին
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)Նաղկինում ստացված վիզաների պատճենները։
  3. Կենսաչափական լուսանկար - 3,5x4.5 չափսի (էլեկտոնային տարբերակով)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված իրավաբանական անձի կողմից՝ հատուկ ձևաթղթի վրա, որում նշված է դիմողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)

    7. Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

    8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

    9. Ծննդական/ անչափահասի անձնագիր

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբախվող բաժնում։ Հրավերի բնորինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

150 AUD - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով՝ գրասենյակում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

25․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից