0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

☀️ Ամրագրեք Ձեր հանգիստը: ☀️

 

ԱՄԷ / Դուբայ / տուրիստական փաթեթ


Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 352$-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`

☑️ Հյուրանոց (8 օր / 7գիշեր)
☑️ Վիզա
☑️ Սնունդ - Նախաճաշ (BB)
☑️ Տրանսֆեր 

  • Landmark Plaza Baniyas Hotel 3* 352$ - ին համարժեք դրամից:
  • Comfort Inn Hotel 3* 377$ - ին համարժեք դրամից:
  • Coral Deira Dubai 4*  417$ - ին համարժեք դրամից:
  • City Seasons Hotel 4* 590$ - ին համարժեք դրամից:
  • Sofitel Dubai Jumeirah Beach 5* 1040$ - ին համարժեք դրամից:
  • Dubai Marine Beach Resort & Spa 5* 1140$ - ին համարժեք դրամից:
  • Atlantis The Palm dbl hb 5* (նախաճաշ ; ընթրիք) 16300$ - ին համարժեք դրամից:

Ուշադրություն՝ Ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 163.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

ԱՄԷ - Դուբայ
Հին գին 188000
Գին 170000

Խնայեք մինչև

10%

Դուբայի Էմիրությունը տեղակայված է Պարսից ծոցի ափին և համարվում է Մերձավոր Արևելքի գլխավոր տուրիստական կենտրոնը: Դուբայը երկրորդ էմիրությունն է իր մեծությամբ և Արաբական Միացյալ Էմիրություններում տուրիզմի և առևտրի ամենաընդունված կենտրոնն է: Այն առաջարկում է ծառայության բարձր մակարդակ, մեծ առևտրի կենտրոններ և Արևելքի տեսարժան վայրերը: Այստեղ հրաշալի պայմաններ են սպորտով զբաղվելու համար. կարելի է վարել առագաստանավեր, ջրային դահուկներ, զբաղվել ստորջրյա լողով, վինդսերֆինգով, գոլֆ խաղալ: ,,Վաճառականների քաղաքի,, հեղինակություն վայելող Դուբայը միշտ շատ լավ է դիմավորել ճանապարհորդներին և առևտրականներին: Բարեկրթության և հյուրընկալության այս սովորույթը կա մինչ այսօր: Դուբայի փողոցները մաքուր են և անվտանգ, հյուրերին սպասում է ջերմ և ընկերասեր ընդունելություն: Դուբայը ամենահանրամատչելի հանգստյան գոտին է Արաբական Միացյալ Էմիրություններում: Կոլորիտային, ազատ քաղաք է, որտեղ յուրաքանչյուրն առանց ինքն իրեն սահմանափակելու կարող է ընտրել իր ճաշակին համապատասխան հանգիստ և զվարճանք: Ողջ տարին վառ փայլող արևը, հեքիաթային լողափերը, զվարճանքների լայն ընտրության հնարավորությունը Դուբայը դարձնում են հանգստի համար իդեալական վայր: Հանգիստը Դուբայում միանշանակ կհիշվի ընդմիշտ: Այդ զարմանալի քաղաքն իր մեջ համատեղում է անհամատեղելին. Հին բեդուինների գաղտնիքները բացահայտող Ալ Ֆահիդի թանգարանը և գերժամանակակից առևտրի կենտրոնները, միջազգային ցուցահանդեսները և ուղտերի վազքերը, հարմարավետ հյուրանոցները և հինավուրց մզկիթները: Դուբայի շրջագայությունն ընտրելով՝ դուք ընտրում եք իրական հանգստի հեքիաթ:

ԵՂԱՆԱԿ

Դուբայ մեկնելու ամենահարմար ժամանակը ձմեռային ամիսներն են կամ հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 25 °C, իսկ ջրինը՝ 18-20 °C: Թեև այս շրջանում նաև անձրևներ են լինում, բայց դրանք երկար չեն ձգվում: Մինչդեռ ամառային ամիսներին այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-50°С-ի, իսկ խոնավությունը ծովափին՝ 90%-ի:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել