0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

 

Տուր դեպի Մոնտենեգրո / տուրիստական փաթեթ /

 

Վայելեք անմոռանալի 10 օրյա հանգիստ Վառնայում` վճարելով ընդամենը 363․000 դրամ 

 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Ավիատոմսեր Երևանից

☑️Հյուրանոց

☑️Սնունդ՝ նախաճաշ

☑️Տրանսֆեր

☑️Ճամփորդական ապահովագրություն

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Բուլղարիա
Հին գին 436000
Գին 363000

Խնայեք մինչև

20%

Բուլղարիա, պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն, երկիր Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմուտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։

Հինգ դարվա Օսմանյան տիրապետությունից հետո Բուլղարիայում ստեղծվել է սահմանադրական միապետություն՝ 1878 թվին։ Բուլղարիան այժմ ժողովրդավարական և սահմանադրական հանրապետություն է։ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ է։

Պատմություն: Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն էին։ Մ․ թ․ I դ․ այն նվաճեցին հռոմեացիները։ III դ․ սկսվեց հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բուլղարիայի տարածք մտավ Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ։ VI դ․ սկզբից սկսվեց սլավոնական ցեղերի ներթափանցումը, որոնք VII դ․ կեսին դարձան գերակշռող էթնիկական տարրը։ Թրակացիների մի մասը ձուլվեց սլավոնների հետ, իսկ մյուս մասը, ինչպես նաև իլլիրիական որոշ ցեղեր, մղվեցին թերակղզու արևմտյան մասը։ 

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել