Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

☀️Անմոռանալի օրեր Սինգապուրում☀️ 

 

Տուր դեպի Սինգապուր  / տուրիստական փաթեթ / 

 

Վայելեք 8 օրյա հրաշալի հանգիստ Սինգապուրում` 1 անձի համար վճարելով ընդամենը 495 դոլարին համարժեք դրամ:
Արժեքը ներառում է՝
☑️Հյուրանոց 
☑️Սնունդ - նախաճաշ
☑️Տրանսֆեր
☑️Վիզա

❗️❗️❗️Ուշադրություն: Արժեքն իր մեջ չի ներառում ավիատոմսը, որը նույնպես կարող եք ձեռք բերել մեր գրասենյակում:

❤️ Բացահայտեք Սինգապուրի գաղտնիքները՝ օգտվելով մեզ մոտ առկա էքսկուրսիաներից, և Ձեր հանգիստը դարձրեք ավելի հիշարժան 💥

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Սինգապուր
Հին գին 321000
Գին 247000

Խնայեք մինչև

30%

Սինգապուրը աշխարհի ամենապարադոքսալ և հետաքրքրաշարժ պետություններից մեկն է: Այն կարճ կարելի է անվանել Ասիայի «մայրաքաղաք»: Նրա տարածքը 700 քառ կմ է` շրջապատված 63 փոքր կղզիներով:

Պարզվում է, ընդամենը 50 տարի առաջ Սինգապուրը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն էր: Այս ընթացքում նա կարողացավ հասնել գերտերությունների բարձր զարգացման մակարդակին:

Քաղաք-պետությունն իր անկախությունը ձեռք է բերել ոչ իր կամքով: Մինչև 20-րդ դարի 60-ական թվականների այն Մեծ Բրիտանիայի գաղութ էր, որից հետո ինքնավարություն ստացավ, իսկ 1963 թվականին մտավ Մալայզիայի կազմի մեջ: Երկու տարի անց միջէթնիկ հակամարտությունների, ինչպես նաև որոշ տնտեսական ու քաղաքական պատճառներով Մալայզիայի մյուս նահանգները միաձայն որոշեցին Սինգապուրը հանել իրենց պետության կազմից: 1965 թվականի սինգապուրցիների առաջնորդ Լի Կուան Յուն պարզապես ստիպված էր ըւնդունել իր կղզու անկախությունը:

Սինգապուրում այս պահին ապրում է մոտ 3 մլն մարդ` հիմնականում չինացիներ, մայայզացիներ, եվրոպացիներ ու հնդիկներ:

Երկրում ավտոմեքենաների քանակը սահմանափակվում է արհեստականորեն: Որպեսզի մեքենա ձեռք բերեն, անհրաժեշտ է աճուրդում գնել թույլտվություն, որը տրվում է 10 տարի ժամկետով: Սինգապուրում աևգելված է արագ երթևեկելը: Միակ պարադոսքն այն է, որ Ֆորմուլա 1-ի միակ գիշերային մրցաշարն անցկացվում է Սինգապուրում:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել