0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

☀️ Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը մեզ հետ:☀️

 

Տուր դեպի Վիետնամ  / տուրիստական փաթեթ / 

 
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 585 $-ին համարժեք դրամից:

Գինը ներառում է`

☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)
☑️Հյուրանոց 
☑️Սնունդ - նախաճաշ
☑️Տրանսֆերավիատոմս 
☑️Ճամփորդական ապահովագրություն

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

 

Ուշադրություն՝ Երևան - Մոսկվա - Երևան ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 85.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Վիետնամ
Հին գին 377000
Գին 290000

Խնայեք մինչև

30%

Վիետնամը պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում: Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով: Երկիրը բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից: Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ:

Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները (գերակշռում են 500–1500 մ բարձրությունները): Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով (3143 մ, Վիետնամի ամենաբարձր կետը): Ծովեզերքին դաշտավայրեր են: Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ:

Կլիման մերձարևադարձային մուսսոնային է: Հաճախակի են թայֆուններն ու ջրհեղեղները: Գետային ցանցը խիտ է: Բոլոր գետերը պատկանում են Հարավչինական ավազանին և օգտագործվում են ոռոգման ու բեռնափոխադրումների համար: Գլխավոր գետերն են Հոնգհան (Կարմիր)՝ Դա (Սև) վտակով, և Մեկոնգը: Երկրի տարածքի մոտ 1/3-ը ծածկված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով, սարահարթերն ու սարավանդները՝ սավաննաներով: Ամենատարածված բուսատեսակը հնդկեղեգն է, հարթավայրերում` ճահճային բուսականությունը:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել