0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

Ամրագրեք Ձեր հանգիստը:

 

Վրաստան / Թբիլիսի / տուրիստական փաթեթ Նոր Տարվա համար (31.12.2019 - 04.01.2019)



Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 149$-ին համարժեք դրամից:

Գինը ներառում է`

☑️ Հյուրանոց 3* (2 գիշեր / 3 օր) Նախաճաշ
☑️ Ամանորյա տոնական խնջույք
☑️ Ողեկցորդների ծառայութուններ
☑️ Այցելություն Թբիլիսի և զբոսանք Մցխեթայում

  • IMPERIAL HOTEL 3* 149$ - ին համարժեք դրամից:

Ուշադրություն՝ ուղևորափոխադրման արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը  20$ - ին համարժեք դրամ:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Վրաստան - Թբիլիսի
Հին գին 79200
Գին 72000

Խնայեք մինչև

10%

Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից: Գտնվում է համանուն գոգահովտում (մոտ 30 կմ ձգվում է Կուրի ափերով) և մասամբ՝ Սամգորի տափաստանում` ծովի մակերևութից 380–770 մ բարձր: Խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց է, ունի միջազգային օդանավակայան: Քաղաքում զարգացած է մեքենաշինական (հաստոցների, էլեկտրաքարշերի, գյուղատնտեսական մեքենաների, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ավիացիոն), թեթև (տեքստիլ, կաշվի-կոշիկի և այլն), սննդի (այդ թվում՝ գինեգործության, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի), փայտամշակման, ապակու և ճենապակու արտադրությունը, քիմիական ու դեղագործական արդյունաբերությունները, գործում է մետրոպոլիտեն (1966 թ-ից): Թբիլիսիում են գտնվում Վրաստանի գիտությունների ակադեմիան, 11 բուհ (այդ թվում՝ 3 համալսարան), 14 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), շուրջ 20 թանգարան  (արվեստի, գրականության, պատկերասրահ և այլն): 

Թիֆլիսը Վախթանգ I Գորգասալ թագավորի (մոտ 440–502 թթ.) օրոք դարձել է Արևելյան Վրաստանի՝ Քարթլիի տնտեսական կենտրոնը, իսկ նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաքը: VIII դարի 30-ական թվականներից Թիֆլիսը եղել  է արաբ ամիրի նստավայրը, ազատագրվել է 1122 թ-ին և Դավիթ Շինարար թագավորի օրոք դարձել վրաց պետության մայրաքաղաքը: XIV դարի 2-րդ կեսին քաղաքն ավերել են Լենկթեմուրի զորքերը, իսկ XV–XVII դարերում բազմիցս ասպատկել են թուրքական և պարսկական զորքերը: 

Պատվիրել

  • 05:00 - մեկնում Հանրապետության հրապարակից
  • (անհրաժեշտ է ներկայանալ մեկնումից առնվազն 15 րոպե շուտ)
  • Ազատ ժամանակ
  • 21:00-04:00 - տոնական խնջույք
  • Մցխեթա, Ջվարի
  • Թբիլիսի - հայկական Սբ. Գևորգ եկեղեցի, Սայաթ-Նովայի գերեզման, Շարդեն փողոց, Սբ. Սիոն եկեղեցի, Փարաջանովի արձան, Մանթաշյանցի շարքեր, Խաղաղության ապակե կամուրջ, ճոպանուղիով վերելք Նարիկալա ամրոց (ոտքով զբոսանք - 2 կմ): Ճոպանուղու արժեքը – հավելյալ 2.5 լարի

Քաղաքային տուր Թբիլիսիում

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել