0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

Ամրագրեք Ձեր հանգիստը:

 

Վրաստան / Թբիլիսի / տուրիստական փաթեթ Նոր Տարվա համար (31.12.2019 - 04.01.2019)



Մեկ անձի արժեքը  երկտեղանի համարում սկսած 179$-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`

☑️ Հյուրանոց (5 օր / 4 գիշեր)
☑️ Ամանորյա տոնական խնջույք
☑️ Հայախոս ուղեկցորդի ծառայություն
☑️ Էքսկուրսիաներ

 

Okriba 3* 179$ - ին համարժեք դրամից:

L Plaza 4* 220$ - ին համարժեք դրամից:

Cron Palace 4* 310$ - ին համարժեք դրամից

 

Ուշադրություն՝ ուղևորափոխադրման արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը  20$ - ին համարժեք դրամ:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Վրաստան - Թբիլիսի
Հին գին 95700
Գին 85000

Խնայեք մինչև

15%

Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից: Գտնվում է համանուն գոգահովտում (մոտ 30 կմ ձգվում է Կուրի ափերով) և մասամբ՝ Սամգորի տափաստանում` ծովի մակերևութից 380–770 մ բարձր: Խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց է, ունի միջազգային օդանավակայան: Քաղաքում զարգացած է մեքենաշինական (հաստոցների, էլեկտրաքարշերի, գյուղատնտեսական մեքենաների, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ավիացիոն), թեթև (տեքստիլ, կաշվի-կոշիկի և այլն), սննդի (այդ թվում՝ գինեգործության, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի), փայտամշակման, ապակու և ճենապակու արտադրությունը, քիմիական ու դեղագործական արդյունաբերությունները, գործում է մետրոպոլիտեն (1966 թ-ից): Թբիլիսիում են գտնվում Վրաստանի գիտությունների ակադեմիան, 11 բուհ (այդ թվում՝ 3 համալսարան), 14 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), շուրջ 20 թանգարան  (արվեստի, գրականության, պատկերասրահ և այլն): 

Թիֆլիսը Վախթանգ I Գորգասալ թագավորի (մոտ 440–502 թթ.) օրոք դարձել է Արևելյան Վրաստանի՝ Քարթլիի տնտեսական կենտրոնը, իսկ նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաքը: VIII դարի 30-ական թվականներից Թիֆլիսը եղել  է արաբ ամիրի նստավայրը, ազատագրվել է 1122 թ-ին և Դավիթ Շինարար թագավորի օրոք դարձել վրաց պետության մայրաքաղաքը: XIV դարի 2-րդ կեսին քաղաքն ավերել են Լենկթեմուրի զորքերը, իսկ XV–XVII դարերում բազմիցս ասպատկել են թուրքական և պարսկական զորքերը: 

Պատվիրել

  • 05:00 - մեկնում Հանրապետության հրապարակից

(անհրաժեշտ է ներկայանալ մեկնումից առնվազն 15 րոպե շուտ)

  • մուտք հյուրանոց
  • Ազատ ժամանակ
  • 20:00 - տեղափոխում հյուրանոցից ռեստորան
  • 21:00-04:00 - տոնական խնջույք
  • 04:00 - տեղափոխում ռեստորանից հյուրանոց
  • Մցխեթա, Ջվարի
  • Թբիլիսի - հայկական Սբ. Գևորգ եկեղեցի, Սայաթ-Նովայի գերեզման, Շարդեն փողոց, Սբ. Սիոն եկեղեցի, Փարաջանովի արձան, Մանթաշյանցի շարքեր, Խաղաղության ապակե կամուրջ, ճոպանուղիով վերելք Նարիկալա ամրոց (ոտքով զբոսանք - 2 կմ): Ճոպանուղու արժեքը – հավելյալ 2.5 լարի
  • զբոսանքի մեկնարկ Խոջիվանքի հայկական պանթեոնից, Սամեբա եկեղեցի, հայկական Հավլաբար թաղամաս, Նոր Էջմիածին եկեղեցի, Միմինոյի հերոսների հուշարձան, հայկական թատրոնի շենք, Մետեխի փողոց, Մետեխի եկեղեցի (ոտքով զբոսանք 1,5 կմ), Ազատության հրապարակ, Ռուսթավելի փողոց, ֆունիկուլյոր, Վրացական պանթեոն (ըստ ցանկության), Մթածմինդա զբոսայգի (ոտքով զբոսանք 2 կմ): Ֆունիկուլյորի արժեքը՝ հավելյալ 5-7.5 լարի
  • մեկնում հյուրանոցից Սիղնաղի (Սբ. Ստեֆան եկեղեցի, Սբ. Գեորգի եկեղեցի, Սիղնաղիի բերդապարիսպներ, ԶԱԳՍ-ի շենք (ոտքով զբոսանք 5 կմ)
  • Այցելություն Բոդբե (Նինոյի գերեզման)
  • մեկնում Սիղնաղիից Թբիլիսի
  • 12:00 - Check out հյուրանոցից, տեղափոխում կենտրոն
  • 15:00 - մեկնում Թբիլիսիից Երևան` Մետեխի եկեղեցու մոտից

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել