0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

☀️ Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը մեզ հետ:☀️

 

Տուր դեպի Կուբա   / տուրիստական փաթեթ / 



 Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 850$-ին համարժեք դրամից:  (11օր / 10գիշեր)
 Գինը ներառում է`

☑️ Ավիատոմսեր (թռիչքը Մոսկվայից)
☑️ Հյուրանոց (11օր / 10գիշեր)
☑️ Սնունդ - նախաճաշ
☑️ Տրանսֆեր 

 

Ուշադրություն՝ Երևան - Մոսկվա - Երևան ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 85.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Կուբա
Հին գին 569000
Գին 422000

Խնայեք մինչև

35%

Կուբան գտնվում է Վեստ Ինդիայում. զբաղեցնում է Կուբա, Խուվենտուդ խոշոր և շուրջ 1600 մանր կղզիներ: Կուբա կղզու մակերևույթն առավելապես հարթավայրային է, հարավ-արևելքում Սիեռա Մաեստրա լեռնազանգվածն է (առավելագույն բարձրությունը՝ 1974մ, Տուրկինո լեռ): Կան նիկելի, կոբալտի, պղնձի, մանգանի, քրոմիտների պաշարներ: Կլիման արևդարձային մուսսոնային է: Գետերը կարճ են, սահանքավոր, ամենամեծը՝ Կաուտոն է: Տարածքի 10%-ը զբաղեցնում են մշտադալար անտառները: Կուբա կղզին 1492 թ-ին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: XVI դարում կղզին նվաճել են իսպանացները, և շուրջ 400 տարի այն գտնվել է իսպանական գաղութային տիրապետության տակ: 1895–98 թթ-ի ազգային-ազատագրական ապստամբության և 1898թ-ի իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով 1902 թ-ին Կուբան հռչակվեց անկախ հանրապետություն, բայց փաստորեն կախման մեջ էր ԱՄՆ-ից: 1959 թ-ին Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ Կուբայում հաղթանակեց հեղափոխությունը, և այն իրապես անկախացավ: 

Երկրի բնակչության ավելի քան 95%-ը կուբացիներ են: Բնակվում են նաև չինացներ, կորեացիներ և այլք: Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է՝ հատկապես շաքարի արտադրությունը, որի արտահանման ծավալով Կուբան երկրորդն է աշխարհում: Կարևոր նշանակություն ունի նաև ծխախոտի արտադրությունը (սիգարներ, սիգարեթներ և այլն): Կան նաև մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Գլխավոր մշակաբույսը շաքարեղեգն է, որի տնկադաշտերը զբաղեցնում են երկրի տարածքի 1/3-ը: Մշակում են նաև ծխախոտ, սուրճ, կակաո, բրինձ, մրգեղեն և այլն: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Հայերը Կուբայում բնակություն են հաստատել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Զբաղվել են արհեստներով, առևտրով: Ներկայումս Կուբայում կազմակերպված հայ համայնք չկա. շուրջ 80 հայ ապրում է Հավանա, Լաս Տունաս քաղաքներում:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել