0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Իտալիա-Վենետիկ / Տուրիստական փաթեթ /

Վայելեք անմոռանալի 8 օրյա հանգիստ Վենետիկում` վճարելով սկսած 474․000 դրամից 

Արժեքները հաշվարկված են 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում են՝
☑️Ավիատոմսեր (Երևանից ուղիղ)
☑️Հյուրանոց 
☑️Սնունդ՝ նախաճաշ կամ 2 անգամյա սնունդ
☑️Տրանսֆեր
☑️ Ճանապարհորդական ապահովագրություն
☑️ Տեղափոխություններ ավտոբուսով
☑️ Հայալեզու ասիստենտ-խմբավար ողջ տուրի ընթացքում
☑️ Լիցենզավորված գիդերի ուղեկցություն
☑️ 1,5 ժ Վենետիկի տուր
☑️ Այցելություն Սբ. Ղազար կղզի
☑️ 2 ժ Ֆլորենցիայի տուր
☑️ 3 ժ Հռոմի տուր
☑️ 3 ժ էքսկուրսիա Վատիկանի թանգարաններ
☑️ Գինու և թխվածքի համտեսում

 

ՄԵԿՆՄԱՆ ՕՐԵՐ 
07․07
14․07
21․07
28․07
04․08
11․08
18․08
25․08

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Իտալիա-Վենետիկ
Հին գին 593000
Գին 474000

Խնայեք մինչև

25%

Վենետիկը քաղաք է Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտամբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովիվրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են XVI դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թվական)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։

Անտիկ ժամանակներում Վենետիկի տարածքներում ապրում էին վենետները (ցեղեր)։ Կղզային քաղաք է սկսած 9-րդ դարից։ Միջնադարում եղել է Վենետիկի հանրապետության կենտրոնը, իր բազում գաղութներով Միջերկրական ծովում։ Օսմանյան կայսրության վերելքը բերեց Վենետիկին դեպի անկումը։ Նապոլեոնի ժամանակներում քաղաքը ընկնում է Ավստրիայի տիրապետության տակ։ Հապա 1866 թվականին մտնում է Իտալիայի կազմը։

Պատվիրել

Ժամանում Վենետիկ: Հանդիպում հայալեզու գիդ-էքսկուրսավարի հետ: Տեղափոխություն Ֆլորենցիա/Մոնտեկատինի: Ժամանում հյուրանոց: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն “Վերածննդի մայրաքաղաք”՝ Ֆլորենցիա: Կես օր տևողությամբ տուր Ֆլորենցիայում՝ գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ: Հավելյալ տուրի հնարավորություն դեպի Սիենա գիդի ուղեկցությամբ՝ հավելավճարով: Ֆլորենցիայում բնակվող հյուրերի համար հավելյալ ՞Գիշերային Ֆլորենցիա՞ էքսկուրսիայի հնարավորություն: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Ֆլորենցիա: Ազատ ժամանակ Ֆլորենցիայում, կամ հնարավորություն հավելյալ այցելության Պիզա ռուսախոս գիդի ուղեկցությամբ կամ Ուֆիցիի Պատկերասրահ և Փիթի Փալաս: Տեղափոխություն Հավերժական Քաղաք՝ Հռոմ: Ճանապարհին կանգառ Կիանտիի շրջանում՝ գինի և թխվածք համտեսելու համար: Ժամանում Հռոմի հյուրանոց: Հավելյալ "Գիշերային Հռոմ" տուրի հնարավորություն, ռուսալեզու գիդի ուղեկցությամբ՝ հավելավճարով: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Կես օր տևողությամբ տուր Հռոմում՝ գիդի ուղեկցությամբ: Հավելյալ տուրի հնարավորություն դեպի Կոլիզեյ և Պալատինում՝ գիդի ուղեկցությամբ: Ազատ ժամանակ ճաշի համար: “Քրիստոնեական Հռոմ” տուրի հնարավորություն, գիդի ուղեկցությամբ, հավելյալ վճարով: Ընթրիք ավանդական թատրոն-ռեստորանում (հավելյալ վճարում): Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր: Հավելյալ տուրի հնարավորություն դեպի Նեապոլ և Պոմպեյ, գիդի ուղեկցությամբ, հավելավճարով: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Կես օր տևողությամբ էքսկուրսիա դեպի Վատիկանի թանգարաններ: Տեղափոխություն Ռիմինի կամ Բոլոնիայի շրջան: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Վենետիկ: Կես օր տևողությամբ էքսկուրսիա քաղաքի տեսարժան վայրերով: Հնարավորություն հավելյալ այցելելու Դոժերի պալատ: Անհատական նավով էքսկուրսիա դեպի Սուրբ Ղազար կղզի: Տեղափոխություն դեպի հյուրանոց Վենետիկի շրջանում: Ազատ ժամանակ: Գիշերակաց:

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Վենետիկի օդանավակայան: Տուրի ավարտ:

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել