0025 Երևան, Կորյունի փող. 5/16

☀️Ամրագրեք Ձեր հանգիստը։☀️

 

Տուր դեպի Իսրայել / Տուրիստական Փաթեթ

 

Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 830$ դոլարին համարժեք դրամից

 

Ժամանումներ։ շաբաթվա բոլոր օրերին

Տևողությունը։ 8 օր / 7 գիշեր

Էկսկուրսիաներ։ Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Մեռյալ ծով(բոլոր հարմարություններով լողափ), նվեր – Էյլաթի տեսարժան վայրեր

Այցելություն/լող։ Միջերկրական ծով, Մեռյալ ծով, Կարմիր ծով

Տեղավորում հյուրանոցում՝

  • Նետանիա (BB)-3 գիշեր;
  • Էյլաթ (HB)-3 գիշեր
  • Թել-Ավիվ (BB)-1 գիշեր;

 

1.       Էյլաթ -  3* LA PLAYA, BE UNIQUE; 4*/+3* PRIMA MUSIC LEONARDO ROYAL RESORT; 5*/+4* CROWNE PLAZA, DAN PANORAMA, KING SOLOMOM

2.       Նետանիա – 3* PALACE, GINOT YAM, GALIL regular; 4*/+3* RESIDENT (superior), GALIL (superior), PARK, MARGOA, RESIDENCE BEACH; 5*/+4* KING SOLOMON, LEONARDO PLAZA

3.       Թել-Ավիվ – 3* IMPERIAL, ARMON YAN BAT YAM, DE LA MER, GOLDEN BEACH; 4*/+3* OLYMPIA, GRAND BEACH, LEONARDO ART; 5*/+4* CROWNE PLAZA ISROTEL TOWER, HERODS

Նվեր՝ 3 անվճար ընթրիք Էյլաթում

 

Աչժեքը ներառում է՝

  • Վիզայի աջակցություն
  • Խմբակային տեղափոխում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
  • Սնունդ (BB) – նախաճաշ
  • Գործակալության կանոնավոր խմբակային էկսկուրսիաներ (ռուսերենով՝ համապատասխան տուրի ծրագրին)

Արժեքը ՉԻ ներառում՝

  • Ավիատոմսեր
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Սահմանային հարկեր

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

 

Իսրայել - Սքանչելի Իսրայել
Հին գին 508000
Գին 407000

Խնայեք մինչև

25%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ժամանում Բեն-Գուրիոն օդանավակայան։

Տեղափոխում և տեղավորում Նետանիայի հյուրանոցում։

Էկսկուրսիա

Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ։ Բեթղեհեմ՝ Հիսուս Քրիստոսի հայրենիք։ Քաղաքաի կարևորագույն սրբավայրեր - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար՝ Սուրբ Երկրի ամենահին տաճարներից մեկը։ Տաճար այցը ներառում է Քրիստոսի ծննդյան այր իջնելը։ Այրում է Բեթղեհեմյան աստղով Սբ․ Ծննդյան խորանը, Քրիստոսի օրորոցը և Մոգերի խորանը։ Տաճարում պահպանվել են հին ֆրեսկոներ և մոզաիկաներ, այնտեղ է պահվում Բեթղեհեմյան Աստվածամոր չքնաղագույն պատկերը։ Բեթղեհեմը գտնվում է Պաղեստինյան ինքնավարության տարածքում։ Քաղաքի տեսարանը  «Քահանայի պալատի» (Չար խորհրդի լեռ) դիտահարթակից։ Էլեոն՝ Ձիթենու լեռ – եկեղեցի և վանքեր։ Համբարձման վանք։ Երուսաղեմ - Տաճարի լեռ՝ «Ռումբի գմբեթը» և «Ալ-Ակսա» մզկիթներ, Հին Քաղաք և  քաղաքի պատերը (տեսարժան վայրեր)։

Հին քաղաքաը և նրա թաղամասերը։ Տիրոջ գերեզմանի տաճար (Քրիստոսի հարության տաճար)։ Գողգոթա – վայրը, որտեղ խաչվել է Քրիստոսը, Օծման քար, Սուրբ Դամբարանը՝ Տիրոջ գերեզմանը։ Խաչի ճանապարհի վերջին կանգառները։ Երուսաղեմի Սուրբ կրակը։ Լացի պատը – Երուսաղեմի ավերված տաճարի արևմտյան պատը:

Հանգստի օր Մեռյալ ծովում։ Հուդայի անապատ, Մեռյալ ծովի կոսմետիկ միջոցների խանութ-գործարան, հանգիստ ծովափին։

Տեղափոխում և տեղավորում Էյլաթի հյոըրանոցում։

Այց Էյլաթական քարի խանութ-գործարան։ էկսկուրսիա Էյլաթում․ տեսարան դեպի Իսրայելի՝ Հորդանանի և Եգիպտոսի հետ սահման։

Լող Կարմիր ծովում։

Հանգիստ Էյլաթոււմ։

Ընստ ընտրության՝ 2 ժամյա զբոսանք թափանցիկ հատակով նավով՝ Կորալյան խութերի մոտ։ Սողոմոն թագավորի հանքերը - Տիմնա։ Ակվարիում։

Հանգիստ Էյլաթոււմ։

Ընստ ընտրության՝ 2 ժամյա զբոսանք թափանցիկ հատակով նավով՝ Կորալյան խութերի մոտ։ Սողոմոն թագավորի հանքերը - Տիմնա։ Ակվարիում։

Հանգիստ Էյլաթում։

Տեղափոխում և տեղավորում Թել-Ավիվի հյուրանոցում։

Մեկնում Բեն-Գուրիոն օդանավակայանից։

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել