0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Դոմինիկյան Հանրապետություն / Պունտա Կանա / տուրիստական փաթեթ

 

Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Պունտա Կանայում` վճարելով ընդամենը 464․000 դրամ 

 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)

☑️Հյուրանոց

☑️Սնունդ՝ all inclusive

☑️Տրանսֆեր

☑️Ճամփորդական ապահովագրություն

 

❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝

❤️ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Դոմինիկյան Հանրապետություն
Հին գին 557000
Գին 464000

Խնայեք մինչև

20%

Դոմինիկյան Հանրապետությունը կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ Բնակչությունը գնահատվում է 10,090,000 մարդ (2009)։

Մակերևույթը լեռնային է։ Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3157մ` Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները։ Գետերը(Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ, հարավ-արևմուտքում Էնրիկիլիո լիճն է։ Կլիման արևադարձային, պասսատային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը։ Ամսական միջին ջերմաստիճանը 25°-27°C է։ Անձրևային սեզոնը ձգվում է հուլիսից` հոկտեմբեր։ Տարեկան տեղումները` 1000-2000մմ։ Կան նիկելի, արծաթի, բոքսիտների, ոսկու, երկաթի պաշարները։

Լեռները ծածկված են խոնավ արևադարձային անտառներով, չոր շրջաններում տարածված են սավանաները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, կան մողեսներ, կրծողներ, բազմատեսակ գունագեղ թռչուններ, միջատներ։

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել