0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

 

Տուր դեպի Հնդկաստան - Գոա / տուրիստական փաթեթ /

 

Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Գոայում` վճարելով ընդամենը 270․000 դրամ 

 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)

☑️Հյուրանոց

☑️Սնունդ՝ նախաճաշ

☑️Տրանսֆեր

☑️Ճամփորդական ապահովագրություն

 

❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝

❤️ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:

 


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Հնդկաստան-Գոա
Հին գին 338000
Գին 270000

Խնայեք մինչև

25%

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունը,հուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել