0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Ամրագրեք Ձեր հանգիստը:

 

Իսրայել / Տուրիստական փաթեթ

 

Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 1060$ դոլարին համարժեք դրամից

 

Ժամանումներ։ շաբաթվա բոլոր օրերին

Տևողությունը։ 11 օր / 10 գիշեր

Էկսկուրսիաներ։ Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, նվեր – Էյլաթի տեսարժան վայրեր, Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ կամ Կեսարիա, Հայֆա, Աքքա

Այցելություն/լող։ Միջերկրական ծով, Գալիլեայի ծով, Մեռյալ ծով, Կարմիր ծով

Տեղավորում հյուրանոցում։ Նետանիա / Թել-Ավիվ (BB)-6 գիշեր; Մեռյալ ծով (HB)-2 գիշեր; Էյլաթ (HB)-2 գիշեր

 

  1. Էյլաթ -  3* LA PLAYA, BE UNIQUE; 4*/+3* PRIMA MUSIC LEONARDO ROYAL RESORT; 5*/+4* CROWNE PLAZA, DAN PANORAMA, KING SOLOMOM
  2. Նետանիա – 3* PALACE, GINOT YAM, GALIL regular; 4*/+3* RESIDENT (superior), GALIL (superior), PARK, MARGOA, RESIDENCE BEACH; 5*/+4* KING SOLOMON, LEONARDO PLAZA
  3. Թել-Ավիվ – 3* IMPERIAL, ARMON YAN BAT YAM, DE LA MER, GOLDEN BEACH; 4*/+3* OLYMPIA, GRAND BEACH, LEONARDO ART; 5*/+4* CROWNE PLAZA, ISROTEL TOWER, HERODS
  4. Մեռյալ ծով – 3* LEONARDO INN; 4*/+3* OASIS, LEONARDO PLAZA, DAVID RESORT DEAD SEA; 5*/+4* ROYAL TOWER, CROWNE PLAZA

Աչժեքը ներառում է՝

  • Վիզայի աջակցություն
  • Խմբակային տեղափոխում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
  • Սնունդ (BB) – նախաճաշ, HB – նախաճաշ և ընթրիք
  • Գործակալության կանոնավոր խմբակային էկսկուրսիաներ (ռուսերենով՝ համապատասխան տուրի ծրագրին)

Արժեքը ՉԻ ներառում՝

  • Ավիատոմսեր
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Սահմանային հարկեր

 

Իսրայել - Հանգիստ 4 ծովերում
Հին գին 622000
Գին 519000

Խնայեք մինչև

20%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ժամանում Բեն-Գուրիոն օդանավկայան։

Տեղափոխում և տեղավորում Նոտանիայի / Թել-Ավիվի հյուրանոցում։

Էկսկուրսիա- Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ։ Բեթղեհեմ՝ Հիսուս Քրիստոսի հայրենիք։ Քաղաքաի կարևորագույն սրբավայրեր - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար՝ Սուրբ Երկրի ամենահին տաճարներից մեկը։ Տաճար այցը ներառում է Քրիստոսի ծննդյան այր իջնելը։ Այրում է Բեթղեհեմյան աստղով Սբ․ Ծննդյան խորանը, Քրիստոսի օրորոցը և Մոգերի խորանը։ Տաճարում պահպանվել են հին ֆրեսկոներ և մոզաիկաներ, այնտեղ է պահվում Բեթղեհեմյան Աստվածամոր չքնաղագույն պատկերը։ Բեթղեհեմը գտնվում է Պաղեստինյան ինքնավարության տարածքում։ Քաղաքի տեսարանը  «Քահանայի պալատի» (Չար խորհրդի լեռ) դիտահարթակից։ Էլեոն՝ Ձիթենու լեռ – եկեղեցի և վանքեր։ Համբարձման վանք։ Երուսաղեմ - Տաճարի լեռ՝ «Ռումբի գմբեթը» և «Ալ-Ակսա» մզկիթներ, Հին Քաղաք և  քաղաքի պատերը (տեսարժան վայրեր)։

Հին քաղաքաը և նրա թաղամասերը։ Տիրոջ գերեզմանի տաճար (Քրիստոսի հարության տաճար)։ Գողգոթա – վայրը, որտեղ խաչվել է Քրիստոսը, Օծման քար, Սուրբ Դամբարանը՝ Տիրոջ գերեզմանը։ Խաչի ճանապարհի վերջին կանգառները։ Երուսաղեմի Սուրբ կրակը։ Լացի պատը – Երուսաղեմի ավերված տաճարի արևմտյան պատը:

Էկսկուրսիա- Քրիստոնեական Նազարեթ։ Նազարեթ․ Հայնտնության եկեղեցի, Սբ․ Ընտանիքի տուն, հին եկեղեցիների ավերակներ՝ սինագոգ, միջին դարերի տաճարի պատ, աշխարհի տարբեր երկներից նվեր խճանկաներ Հարության տաճարին։ Մարիամ Աստվածածնի աղբյուր։ Գալիլեայի և Քրիստոսի վերափոխման՝ Թաբոր լեռան տեսարան։

Գալիլեայի ծով։ Կապերնաում՝ Քրիստոսի քաղաքը։ 12 առաքյալների ուղղափառ վանք-եկեղեցի՝ կառուղված հենց այն տեղում, որտեղ Քրիստոսը բուժեց տկարին։ Տաբխա՝ հացի և ձկան կրկնապատկման հրաշք։ Եկեղեցի Տաբխայում։ Նիլյան թեմատիկայով 5-6-րդ դարերի եզակի խճանկար։

Հորդանան գետ Գալիլեայում․ Հորդանան գետի սկզբնաղբյուրը Գալիլեյան ծովից՝ քրիստոնյա ուխտավորների ավանդական մկրտության վայրը։ «Քրիստոսի սեղան»՝ Պետրոսի քահանայության վայրը։

Այս էկսկուրսիան հնարավորություն է տալիս համտեսել «Սբ․ Պետրոսի» հայտնի ձուկը։

Գալիլեյան ծովի և շրջակայքի տեսարան։

Տեղափոխում և տեղավորում Մեռյալ ծովում։

Հանգիստ Մեռյալ  ծովում։

Նվեր՝ Այցելություն Մեռյալ ծովի բուժհաստատություն․ առաջին այցը և բժշկի խորհրդատվությունը անվճար։

Տեղափոխում և տեղավորում Էյլաթում։

Այցելություն էյլաթական քարի խզնութ-գործարան։ Էկսկուրսիա Էյլաթում․  տեսարան դեպի Իսրայելի՝ Հորդանանի և Եգիպտոսի հետ ունեցած սահման։ Ծանոթացում Էյլաթին։ Լող Կարմիր ծովում։

Հանգիստ Էյլաթոււմ։

Ընստ ընտրության՝ 2 ժամյա զբոսանք թափանցիկ հատակով նավով՝ Կորալյան խութերի մոտ։ Սողոմոն թագավորի հանքերը - Տիմնա։ Ակվարիում։

Հանգիստ Էյլաթում։

Տեղափոխում և տեղավորում Նետանիայում / Թել-Ավիվում։

Ազատ օր կամ էկսկուրսիա (ըստ ընտրության)։

Էկսկուրսիա – ըստ ընտրության +  լրացուցիչ70$՝ Կեսարիա, Հայֆա, Աքքա։

Հայֆա - Բահարի այգիներ՝ ժամանակակից աշխարհի հրաշալիքներից մեկը։ Քաղաքի և այգիների տեսարան Կարմել լեռան բարձունքից։ «Ոսկյա գմբեթ» - Բաբի՝ բահարի հավատի մարգարենենրից մեկի շիրմաքար։

Հին քաղաք Աքքայում։ Քազաքային պատերը և թուրքական ժամանակների աշտարակները։ Հին նավահանգիստ։ Թուրքական շուկաներ։ Խաչակիրների՝ Աքքա ժամանման պատմությունը և թողած հետքերը։ Ալ-Ջազար մզկիթ (Սպիտակ մզկիթ)։

Կեսարիայի ազգային այգի։ Հնագույն թատրոն՝ արևելյան Միջերկրածովյան հատվածում առաջին նման կառույցը։ Հին ձիարշավարանի ավերակներ։ Հասարակական բաղնիքներ։ Խճանկարներ։ Հերովդես Մեծի նավահանգիստ։ Խաչակիրների քաղաքի պատերը, աշտարակները և պատերը։ Նավամատույցը էլիտար և ժամանակակից Կեսարիայի ֆոնին։

Մեկնում Բեն-Գուրիոն օդանավակայանից։

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել