0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Ամրագրեք Ձեր հանգիստը։

 

Տուր դեպի Իսրայել / Տուրիստական Փաթեթ

Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 440$ դոլարին համարժեք դրամից

 

Տևողությունը- 8 օր/7 գիշեր

Էկսկուրսիաներ – Էյլաթի տեարժան վայրեր, նվեր՝ Էյլաթական քարի թանգարան

Տեղավորում հյուրանոցում – 7 գիշեր

 

  • 3*  երկտեղանի համար (BB - նախաճաշ) -440$ դոլարին համարժեք դրամ / մեկտեղանի համար – 699$ դոլարին համարժեք դրամ
  • 3*+/4*  երկտեղանի համար (BB - նախաճաշ) -570$ դոլարին համարժեք դրամ / մեկտեղանի համար – 999$ դոլարին համարժեք դրամ / HB(ընթրիք) + 182$ դոլարին համարժեք դրամ
  • 4*+/5* երկտեղանի համար (HB – նախաճաշ+ընթրիք) -850$ դոլարին համարժեք դրամ / մեկտեղանի համար – 1450$ դոլարին համարժեք դրամ

 

Արժեքը ներառում է

  • Խմբային տեղափոխում Էյլաթի Օվիդա օդանավակայանից հյուրանոց (երկկողմանի)
  • Տեղավորում ընտրված հյուրանոցում՝Էյլաթի կորալյան ծովածոցի ափին՝ 8 օր և 7 գիշեր
  • Սնունդ
  • Խմբային էկսկուրսիա՝ Էյլաթի տեսարժան վայրեր, նվեր՝ էյլաթական քարերի թանգարան

Արժեքը Չի ներառում

  • Թռիչք դեպի Էյլաթ՝ սկսած 380$ դոլարին համարժեք դրամից (երկկողմանի տոմսի համար)
  • Բոլոր ծառայությունները (all inclusive), նաև ընթրիքը ներառված են լավագույն հյուրանոցների ծառայություններում
  • Ջրասուզում(diving) Կարմիր ծովում

*Սուզման կենտրոնի ծառայությունները վճարվում են առանձին՝ հենց տեղում։

 

Իսրայել - Անմոռանալի և վառ հանգիստ Էյլաթի Կարմիր ծովում
Հին գին 279000
Գին 215000

Խնայեք մինչև

30%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել