0009 Երևան, Կորյունի փող. 21, Գրասենյակ 17

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ

 

Տուր դեպի Տանզանիա / տուրիստական փաթեթ /

 

Վայելեք անմոռանալի 9 օրյա հանգիստ Զանզիբարում` վճարելով ընդամենը 710․000 դրամ 

 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)

☑️Հյուրանոց

☑️Սնունդ՝ նախաճաշ

☑️Տրանսֆեր

☑️Ճամփորդական ապահովագրություն

 

❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝

❤️ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:

 


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Տանզանիա
Հին գին 852000
Գին 710000

Խնայեք մինչև

20%

Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակցում է Քենիայի և Ուգանդայի հետ, արևմուտքում Ռուանդայի, Բուրունդիի և ԿԴՀ-ի հետ, իսկ հարավում Զամբիայի, Մալավիի և Մոզամբիկիհետ։ Արևելյան սահմանը Հնդկական օվկիանոսն է։

Պատմություն։ Մինչև 1964 թ. Արևելյան Աֆրիկայում գոյություն ունեին երկու պետություններ՝ Տանգանիկան և Զանզիբան։ Տարբեր ժամանակաշրջաններում այդ պետություններում ձգտել են իրենց իշխանությունը հաստատել են արաբ էմիրները, թուրքերը, պորտուգալացիները, կայզերական Գերմանիան, Անգլիան։ Ամենից երկար այստեղ իշխեց Անգլիան։ Սակայն անգլիական այդ գաղութների ժողովուրդները համառ պայքար էին մղում իրենց անկախության համար։ Այդ պայքարն ավարտվեց հաջողությամբ։ Տանգանիկան անկախություն ստացավ 1961 թ., իսկ Զանզիբան՝ 1963 թ.։ 1964 թ. ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։

Այդ երկրամասի բնիկները եղել են բուշմեններին ազգակից ցեղերը, որոնց հետագայում իրենց են ձուլել բանտուներն ու այլ ցեղեր:

Բնակչություն։ Տանզանիայի բնակչության գրեթե 100 տոկոսը կազմում են բանտու լեզուներին պատկանող ցեղերը: Բնակվում են նաև հնդիկներ,պակիստանցիներ, արաբներ և այլք: Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատալիքներին,մնացացածը մուսուլմաններ կամ քրիստոնյաներ են:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել