Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետության Վիզա

Մայրաքաղաք։ Սանտո Դոմինգո

Արժույթ։ դոմինիկյան պեսո (DOP)

Ամենամեծ քաղաքներ։ Սանտո Դոմինգո

Պաշտոնական լեզուներ։ իսպաներեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիներին Դոմինիկյան Հանրապետություն մեկնելու համար անհրաժեշտ է նախորոք ձևակերպված վիզա։ Առանց վիզա կարող են ճամփորդել միայն այն անձիք, ովքեր ունեն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների բազմակի մուտքի արտոնագիր։  ՀՀ քաղաքացիները տուրիստական վիզա պետք է ձևակերպեն Մոսկվայում գտնվող Դոմինիկյան Հանրապետության դեսպանատան Հյուպատոսական բաժնում։

Վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս ճանապարհորդությունից վերադառնալու պահին:
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)Նաղկինում ստացված վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար – 3.5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  • Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     5. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)

     6. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     7. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     8. Ծննդական/ անչափահասի անձնագիր

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբախվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

100$ - Մեկ մուտքի տուրիստական  վիզա 
40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում

 

Ծառայությունների արժեքը

1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից