ՀՀ քաղաքացիները Գանայի վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտնվող Գանայի դեսպանատուն։
Գանայի տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նաղկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
- 1 գունավոր լուսանկար – 3.5x4.5 չափսի
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Վճարներ
6000 RUB - Հյուպատոսական վճար մեկանգամյա մուտքի վիզայի համար (3 ամսվա) - Վճարվում է կանխիկ՝ փաստաթղթերը ներկայացման ժամանակ
12000 RUB - Հյուպատոսական վճար բազմակի մուտքի վիզայի համար (6 ամսվա) - Վճարվում է կանխիկ՝ փաստաթղթերը ներկայացման ժամանակ
24000 RUB - Հյուպատոսական վճար բազմակի մուտքի վիզայի համար (12 ամսվա) - Վճարվում է կանխիկ՝ փաստաթղթերը ներկայացման ժամանակ
Ծառայությունների արժեքը
40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից