Ըստ ուղևորության նպատակի և տևողության Մեծ Բրիտանիա այցելելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է Բրիտանիայի ազգային վիզա։ Ազգային վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։
Հայաստանի քաղաքացիները դեպի Մեծ Բրիտանիայի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի Վիզաների կենտրոն։ Այցը դեպի Մեծ Բրիտանիա չպետք է գերազանցի 180 օրը (մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածով)։
Մեծ Բրիտանիայի Ազգային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս ճանապարհորդությունից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված վիզաների պատճենները։
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)
7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)
8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական
9. Ծննդական/ անչափահասի անձնագիր
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
- Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
- Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
- Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնօրինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։
Վճարներ
115 £ - Հյուպատոսական վճար կարճաժամկետ վիզայի համար - 6 ամիս (վճարվում է առցանց)
400 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 2 տարի (վճարվում է առցանց)
771 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 5 տարի (վճարվում է առցանց)
963 £ - Հյուպատոսական վճար երկարաժամկետ վիզայի համար - 10 տարի (վճարվում է առցանց)
55 £ - Վիզաների կենտրոնի վճար
Ծառայությունների արժեքը
30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
10.000դր․ - փաստաթղթերի սկանավորում
1․500դր․ - մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն (թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․ - ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից