Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Բութան

Բութանի Վիզա

Մայրաքաղաք։ Թհիմփհու

Արժույթ։ Բութանի նգուլտրում (BTN,INR)

Ամենամեծ քաղաքը։ Թհիմփհու

Պաշտոնական լեզու։ ձոնգհա

Տեղեկություն վիզայի մասին

Վիզան տրամադրվում է միայն կազմակերպված զբոսաշրջիներին կամ անձանց, ովքեր մեկնում են Բութան պետական կազմակերպույունների հրավերով։ Տուրիստական խմբերը պետք է ճամփորդեն  Բութանի Զբոսաշրջության վարչության կողմից հաստատված երթուղով։

Առանձին զբոսաշրջիկներին վիզա չի տրամադրվում։

Երկրի տարածքում ծրագրի սահմաններից դուրս  կամ առանց գիդի ուղեկցության շարժը արգելվում է։ Երկրի ներսում շատ են այնպիսի վայրերը, ուր օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում։ Օրինակ մեծ վանքերի թաղամասեր և շատ սրբավայրերի տարածքներ մուտքը արգելված է։ Ինչպես նաև, Բութանի տարածքում ժայռամագլցմամբ զբաղվելն արգելվում է։

Տուրիստական վիզա․

Առաջին հերթին անհրաժեշտ է ստանալ վիզայի թույլտվություն

Երկրորդ հերթին անհրաժեշտ է անմիջապես Բութան ժամանելուն պես ստանալ վիզա

Առանց վիզայի թույլտվության ավիատոմսերի վաճառքը հնարավոր չէ։

Պարո օդանավակայան ժամանելուն պես անհրաժեշտ է ներկայացնել․
  • Արտասահմնայան անձնագիր, որը փաստաթղթերի ներկայացման պահին ունի առնվազն 6 ամիս վավերականություն․
  • Վիզայի թույլտվություն
  • 2 լուսանկար – 3x4 չափսի
  • Ետադարձ տոմս / տոմս դեպի երրորդ երկիր
  • Բավարար միջոցներով բանկային հաշվի քաղվածք, օրական մեկ անձի համար $250՝  բարձր զբոսաշրջության սեզոնին (մարտից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր), կամ $200 մնացած ամիսներին։

18 տարին չլրացած երեխաները կցվում  են ծնողների վիզայի հետ։

Վիզայի թույլտվությունը տրամադրվում է 3-10 աշխատանքային օրվա ընթացքում։  Ժամկետները կարող են երկարել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դիմել հնարավորինս շուտ։

Օդանավակայանում տրամադրվում է վիզա 15 օր ժամկետով։

Վիզան երկարացնել հնարավոր է Թհիմփհույում գտնվող Բութանի արտաքին գործերի նախարարության վիզաների բաժնում,Բութանի տուրիստական կորպորացիայի գրասենյակում (BTCL) կամ վճարել 510 BTN + բավարար դրամական միջոցներ երկրում հետագա բնակության համար։

 

Վճարներ

60$ - Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

20․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից