ՀՀ քաղաքացիները Սինգապուրի վիզա ստանալու համար կարող են դիմել առցանց կամ Մոսկվայում գտվող Սինգապուրի դեսպանատուն։
Սինգապուրի տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․
- 1 գունավոր լուսանկար – 3x4 չափսի էլեկտրոնային տարբերակով
- ստուդիայում կատարված պրոֆեսիոնալ լուսանկար
- Լուսանկարը պետք է լինի էլեկտրոնային տարբերակով` 400x514 pxl չափսի
- Պետք է լինի ճիշտ համամասնություններով (չշեղված, չձգված)
- Ետին ֆոնը պետք է լինի ամբողջովին սպիտակ
- Նկարը չպետք է լինի շատ մուգ կամ շատ լուսավոր
- Նկարը պետք է լինի հստակ պարզությամբ
- Նկարում պետք է երևան ուսերը
Վճարներ
Մեկ անգամյա մուտքի վիզա (30 օրով) – 80.000AMD
Բազմակի մուտքի վիզա (30 օրով) – 90.000AMD