Մայրաքաղաք։ Կատմանդու
Արժույթ։ Նեպալի ռուպի
Ամենամեծ քաղաքը։ Կատմանդու, Պոկխարա, Լալիտպուր, Բիրատնագար, Բուտվալ, Դարան, Բիրգանջ, Բհիմդատա
Պաշտոնական լեզու։ նեպալերեն, մայթհի, բհոջպուրի
ՀՀ քաղաքացիները վիզա ստանալու համար կարող են դիմել Մոսկվայում գտնվող Նեպալի դեսպանատուն։
Վիզան հնարավոր է ձևակերպել Նեպալի դեսպանատանը Մոսկվայում կամ սահմանային անցակետում՝ ժամանման պահին։
Նեպալում գտնվելու առավելագույ թույլատրելի ժամկետը մեկ տարվա ընթացքում 150 օրն է (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը)։
Եթե անձը մեկնել է երկրից մինչև վիզայի վավերականության ավարտը նախորդ տարում, ապա նա չի կարող օգտագործել մնացաց օրերը հաջորդ տարում։
Վիզայի տրամադրումը սահմանային անցակետում
Նեպալի վիզան հնարավոր է ձևակերպել ժամանման պահին՝ Նեպալի սահմանային անցակետերում տեղակայված ներգաղթային գրասենյակներում՝ Կատմանդուում գտնվող Տրիբուվանի միջազգային օդանավակայանում (Tribhuvan International Airport (TIA)), ինչպես նաև
ստուգման անցակետերում․
Եթե ճամփորդության նպատակը քայլարշավներն են Հիմալայներում, ապա անհրաժեշտ է ներկայացնել Նեպալի Ներգաղթի վարչության կողմից տրամադրված քայլարշավի թույլտվություն (Trekking Permits)։
Ժամանման վիզայի ժամկետը 90 օր է։ Տուրիստական վիզայի համար վճարները կատարվում են դոլարով կամ համարժեք արտարժույթով։
Ծառայությունների արժեքը
Վճարներ
Կախված Նեպալում անցկացրած օրերի քանակից գները հետևյալն են ՝