ՀՀ քաղաքացիները Ֆիլիպինների վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոսի գրասենյակ։
Ֆիլիպինների տուրիստական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
- Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․
- 2 գունավոր լուսանկար - 3.5x4.5 չափսի
- Նույնականացման քարտ ID (եթե առկա է)
- Աշխատանքի տեղեկանք, հաստատված իրավաբանական անձի կողմից՝ հատուկ ձևաթղթի վրա, որում նշված է դիմողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
- Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
- Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից
6. Ֆինանսական փաստաթղթեր
- Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
- Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքերի քաղվածք (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր
18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ
Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝
- Ծննդական և անչափահասի անձնագիր
- Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
- Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։
Վճարներ
Մեկ մուտքի վիզա ՝ 3 ամիս վավերականությամբ - US $40
Բազմակի մուտքի վիզա՝ 6 ամիս վավերականությամբ - US$80
1 տարի վավերականությամբ (անհրաժեշտ է նախնական հաստատում Մանիլայի Արտաքին գործերի նախարարությունից) – US $120
Տրանզիտ վիզա ՝ մեկ մուտքի համար, 3 ամիս վերականությամբ – US $40
Ծառայությունների արժեքը
30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից