Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Թաիլանդ

Թաիլանդի Վիզա

Մայրաքաղաք։ Բանգկոկ

Արժույթ։ բատ (BND)

Ամենամեծ քաղաքը։ Բանգկոկ

Պաշտոնական լեզու։ թայերեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Թաիլանդի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ։ Զբոսաշրջության նպատակով` 15 օրը չգերազանցող ուղևորության դեպքում վիզան  ձևակերպվում է սահմանային անցակետում։

Թաիլանդի Թագավորոււթյան  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս 
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 կենսաչափական լուսանկար – 4x6 չափսի

     4. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը 700 ԱՄՆ դոլարի չափով (անգլերեն լեզվով)

     5. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Վճարներ

50․000 AMD - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

30․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից