Գլխավոր / Վիզաներ / Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայի Վիզա

Մայրաքաղաք։ Վելինգտոն

Արժույթ։ Նոր Զելանդական դոլար (NZD)

Ամենամեծ քաղաքները։ Օքլենդ, Վելինգտոն, Քրայստչերչ, Հեմիլթոն, Դանիդին, Տաուրանգա

Պաշտոնական լեզու։ անգլերեն, մաորի, նորզելանդական ժեստերի լեզու

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Նոր Զելանդիայի վիզա ստանալու համար կարող են դիմել առցանց կամ Մոսկվայում գտնվող Նոր Զելանդիայի դեսպանատուն։

Նոր Զելնդիայի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս Նոր Զելանդիայից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված վիզաների պատճենները։
  3. 1 գունավոր լուսանկար – 4x5 չափսի (էլեկտրոնային տարբերակով)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, տրված ընկերության (իրավաբանական անձի) ձևաթղթի վրա, որտեղ նշված են ընկերության հասցեն, հեռախոսահամարը, դիմորդի անձնագրային տվյալները, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը, աշխատավարձի չափը և արձակուրդի ժամանակահատվածը։ Անհատ ձեռներեցի, մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ է նաև պետական գրանցման վկայականը։ 
  6.  Ֆինանսական փաստաթղթեր
  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա բավարար միջոցների մնացորդը ճամփորդության օրերից կախված (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների քաղվածք (անգլերեն լեզվով)
  • Ավանդի առկայության դեպքում ներկայացնել քաղվածք կամ տեղեկանք անգլերեն լեզվով: Այն չի դիտարկվում առկա մնացորդ` ճամփորդության ծախսերը հոգալու համար:
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

      8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական,  ամուսնու/կնոջ անձնագրի պատճեն

      9. Ընտանիքի անդամների անձնագրեր  (ծնողների, երեխաների)

    10. Աշխատանքային գրքույկ (եթե առկա է)

    11. Զինվորական գրքույկ (եթե առկա է)

    12. Դիպլոմ (եթե առկա է)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնորինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

     
❗️Անհատական դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր:



Վճարներ

441 NZD ($) - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով` գրասենյակում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

 

Ծառայությունների արժեքը

40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից