ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Վայելեք անմոռանալի 7 օրյա հանգիստ (11.06 - 18.06) Շարմ Էլ Շեյխում` վճարելով սկսած 107․000 դրամից
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝
☑️ Ավիատոմսեր (Երևանից)
☑️ Հյուրանոց
☑️ Սնունդ՝ all inclusive
☑️ Տրանսֆեր
☑️ Ճամփորդական ապահովագրություն
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
 
									Խնայեք մինչև
Շարմ- Էլ- Շեյխը քաղաք- առողջարան է, որ կառուցվել է ընդամենը 35 տարի առաջ: Իր ճարտարապետությամբ և 
կլիմայով այն տարբերվում է Եգիպտոսի այլ քաղաքներից և հիշեցնում է ավելի շուտ Եվրոպայի միջերկրածովյան 
առողջարաններ: Շարմ- էլ- Շեյխը թարգմանվում է որպես շեյխի ծովախորշ: Օսմանյան օկուպացիայի 
ժամանակաշրջանում քաղաքը կրում էր Օֆիրմա անունը. տարիներ անց լավ կլիմայի և տարածքային տեղակայման 
շնորհիվ քաղաքը սկսեց մեծ հանրաճանաչություն ձեռք բերել ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների շրջանում: Այսօրվա 
օրով Շարմ- Էլ-Շեյխը լիիրավ արժանացել է Եգիպտոսի ամենաանվտանգ և հեղինակավոր հանգստավայրի կոչմանը: 
Եղանակը Շարմ-Էլ-Շեյխում
 Կլիման Շարմ-Էլ- Շեյխում տրոպիկական անապատային է, այստեղ տարեկան լինում են չնչին քանակությամբ 
տեղումներ: Մաքսիմալ ջերմաստիճանն այստեղ +43 աստիճան է, միջին ջերմաստիճանը հունվարից մարտ ընկած 
շրջանում՝ +23- +25 աստիճան, սակայն այս ընթացքում եղանակը կարող է լինել անկանխատեսելի: Աշունը և 
ձմռան առաջին ամիսը այստեղ համարվում են թավշյա սեզոն: Հանգստի համար լավագույն ժամանակն է ապրիլից 
հունիսը և սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջը: