Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՒՆԻՍՈՒՄ

 

Տուր դեպի Թունիս / տուրիստական փաթեթ /

 

Վայելեք անմոռանալի 9 օրյա հանգիստ Թունիսում` վճարելով ընդամենը 225․000 դրամ 

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝

☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)

☑️Հյուրանոց

☑️Սնունդ՝ all inclusive

☑️Տրանսֆեր

☑️Ճամփորդական ապահովագրություն

❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը և վիզայի արժեքը ներառված չեն՝

❤️ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից

🖤 վիզայի արժեքը կազմում է 200 դոլարին համարժեք դրամ

 

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

 

Թունիս
Հին գին 293000
Գին 225000

Խնայեք մինչև

30%

Թունիսի Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսից և արևելքից ողողվում է Միջերկրական ծովով։ Սահմանակից է Ալժիրին և Լիբիային։ Տարածությունը 163, 6 հազար կմ2 է, բնակչությունը՝ 11, 037, 225 (2015)։ Մայրաքաղաքը՝ Թունիս: Վարչականորեն բաժանվում է 18 գովերնորատի (նահանգի)՝ Բեջա, Բիզերատա, Դաբես, Գաֆսա, Ջենդուբա (Սուկ Էլ-Արբա), Կայրուան, Կասերին, Մահդիա, Մեդենին, Մոնաստիր, Նաբուլ (Նաբել), Կամուդա, Սիլիանա, Սուս, Սֆաքս, Թունիս, Թունիս-Հարավային, Էլ-Կեֆ։

Թունիսի Հանրապետություն։ 1946-ին Թունիսը ստացավ Ֆրանսիական միության «Միացված պետության» ստատուս։ 1947 թվականին սկսվեց գործադուլային լայն շարժում։ 1952-ի հունվարինզանգվածային ձերբակալություններ եղան կոմունիստական կուսակցության և արհմիությունների ղեկավարների շրջանում։ Թունիսի հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 7-րդ և 8-րդ նստաշրջաններում (1952 և 1953)։ 1954-ին Ֆրանսիան Թունիսին տվեց ներքին ինքնավարություն, իսկ 1956-ի մարտի 20-ին ճանաչեց նրա անկախությունը։ Ընտրությունների ժամանակ Սահմանադիր ժողովում բոլոր տեղերը ստացավ «Ազգային ճակատ» խմբավորումը՝ Նոր դեստուր կուսակցության ղեկավարությամբ։ Խմբավորման առաջնորդ Հ. Բուրգիբան կազմեց նոր կառավարությունը։ 1957-ի հուլիսի 25-ին Թունիսը հռչակվեց հանրապետություն, նախագահ ընտրվեց Բուրգիբան։ 1957-ին Թունիսը տնտեսական և տեխնիկական օգնության համաձայնագիր կնքեց ԱՄՆ-ի հետ և հավանություն տվեց «Էյզենհաուերի դոկտրինային»: Թունիսը քայլեր ձեռնարկեց Հյուսիսաֆրիկյան ֆեդերացիա (Թունիս, Ալժիր, Մարոկկո) ստեղծելու ուղղությամբ։ 1962-ին մշակվեց Թունիսի զարգացման 10-ամյա պլան, որի հիմքում ընկավ այսպես կոչված դեստուրյան սոցիալիզմի տեսակետը. տնտեսության մեջ 3 հատվածների (պետական, կոոպերատիվ և մասնավոր) առկայությունը՝ պետության ղեկավար դերով։ Սոցիալ-տնտեսական վերափոխումները հանդիպում էին որոշակի դիմադրության։ 1970-ին պլանի իրագործումը դադարեցվեց, բարեփոխումների կողմնակիցները դուրս եկան կառավարությունից, խրախուսվեց մասնավոր կապիտալը։ 1974-ին Հ. Բուրգիբան ընտրվեց ցմահ նախագահ։ Թունիսը ՄԱԿ-ի (1956-ից), Արաբական պետությունների լիգայի (1958-ից), Աֆրիկայի միասնության կազմակերպության (1963-ից) անդամ է։ Արտաքին քաղաքականության ասպարեզում վարում է դրական չեզոքության քաղաքականություն, հանդես գալիս գաղութատիրության վերացման, միջազգային լարվածության հետագա թուլացման օգտին։

Աշխարհագրություն։ Թունիսի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, Միջերկրական ծովից մինչև Սահարա անապատը՝ մոտ 800 կմ երկարությամբ։ Ափագիծը 1200 կմ է։ Հյուսիսում ծովափը բարձր է, տեղ-տեղ զառիթափ, արևելքում՝ ցածրադիր, ծովալճակներով։ Նշանավոր են Թունիսի, Համամետ, Դաբես ծոցերը և Ջերբա, Կերկենա, Դալիթ կղզիները։ Ռելիեֆը գերազանցապես բլրապատ է։ Տարածքի 1/3-ը զբաղված է Թել Ատլասի ու Սահարական Ատլասի արևելյան լեռնաբազուկներով (1000—1200 մ. բարձրությամբ) և միջլեռնային սարավանդներով (Հյուսիտաին և Բարձր Թել)։ Թունիսի լեռնաշղթայի արևմուտքում է գտնվում Շամբի լեռը (1544 մ)՝ երկրի ամենաբարձր կետը։ Տարածքի մնացած մասը հյուսիսում զբաղեցնում է Թունիսի հարթավայրը (Ցածր Թել), հարավում՝ էս-Սահիլը (աշխարհագրական մարզ)։ Երկրի կենտրոնական մասի աղուտային անհոսք ցածրավայրերը՝ շոթերը (Ջերիդ, Էլ-Ղա-սա), ծովի մակարդակից ցած են և եզրավորված են լեռներով։ Երկրաբանական տեսակետից Թունիսը բաժանում են հյուսիսային ծալքածածկութային սինկլինալային (Թել Ատլաս, ավլակոգեն Բերբերիդ՝ Թունիսի Ատլասում) և հարավային՝ պլատֆորմային (Սահարական սալ) մասերի։

Բնակչություն։ Բնակչությունը 2015 թվականի կազմել է 11, 037, 225[1] մարդ։ Բնակչության 99%-֊ը արաբներն են։ Կան նաև բերբերներ, ֆտանսիացիներ, հույներ։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։ Միջին խտությունը՝ 1 կմ-ի վրա 67 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 52% է (2015)։ Խոշոր քաղաքներն են Թունիսը (695 հազ. մարդ), Աֆաքսը (560 հազ. մարդ), Սուսը (100 հազ. մարդ ), Բիզերտան(130 հազ. մարդ), Կայրուանը։

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել