☀️ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ☀️
Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Կանկունում` վճարելով ընդամենը 475․000 դրամ:
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝
☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)
☑️Հյուրանոց
☑️Սնունդ՝ նախաճաշ
☑️Տրանսֆեր
☑️Ճամփորդական ապահովագրություն
❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում:
Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր: Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր:
Պատմություն
Մեքսիկայի նորագույն պատմությունն սկսվում է XVI դարից, երբ նրա տարածք են ներխուժել իսպանացիները և նվաճել երկիրը: 1821 թ-ին, երկարատև պատերազմից հետո, Մեքսիկան հռչակվել է անկախ պետություն, իսկ 1911–40 թթ-ի քաղաքացիական պատերազմից հետո՝ հանրապետություն:
Բնակչություն
Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ` նաև նեգրերի միախառնման հետևանքով: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները: Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ: Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է):
Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը:
Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ: