☀️ Ամրագրեք Ձեր հանգիստը: ☀️
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 873$-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`
☑️ Հյուրանոց (8 օր / 7գիշեր)
☑️ Սնունդ
☑️ Տրանսֆեր
Ուշադրություն՝ Ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 420.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Մալդիվներ պաշտոնապես Մալդիվների Հանրապետություն նաև հաճախ անվանում են Մալդիվյան կղզիներ, Հնդկաստանից դեպի հարավ 26 ատոլների վրա գտնվող պետություն Հնդկական օվկիանոսում։ Մալդիվյան հանրապետությունը գտնվում է ավելի քան 1192 կորալային կղզիների վրա. հեշտ կառավարման նկատառումներով՝ երկիրը բաժանված է 19 «ատալների»։ Մալդիվին փոքր կղզյակների հիանալի մոզայկա է, որոնք հիացնում են իրենց ձյունափայլ ավազներով լողափերով, արավենիներով և մաքուր ու տաք ջրով։ Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում։ Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանոցներ և այլ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաներ։ Շատ կղզիներ անմարդաբնակ են, և միայն տեղի ձկնորսներն են այցելում այնտեղ։ Մ. թ. I հազարամյակում Մալդիվներում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին բուդդայականություն: XII դարից սկսվել է իսլամի ներթափանցումը։ XIV դ. Մալդիվնեի տարածքում առաջացել է սուլթանություն։ 1558-ին պորտուգալացիները զավթել են Մալդիվները, սակայն 1573-ին վտարվել այնտեղից։ XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ 1796-ին Մալդիվներում հաստատվեց Մեծ Բրիտանիայի ազդեցությունը։ 1887-ին Մալդիվները դարձել է բրիտանական պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն։ 1948-ին սուլթանի հետ կնքած պայմանագրով Մեծ Բրիտանիան լայն արտոնություններ ստացավ երկրում։ 1956-ի վերջին Գան կղզում սկսվեց բրիտանական ռազմական բազայի կառուցում։ 1960-ի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց Մեծ Բրիտանիային. վերջինս խոստացավ տնտեսական օգնություն ցույց տալ և ճանաչել Մալդիվների կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ։ 1965-ի հուլիսի 26-ին Մալդիվները հռչակվեցին անկախ, մտան ՄԱԿ-ի մեջ։ 1968-ին Մալդիվները հռչակվեցին հանրապետություն։ Մալդիվների կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին։