ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Վայելեք անմոռանալի 7 օրյա հանգիստ (03.07 - 10.07) Հռոդոսում` վճարելով սկսած 289․000 դրամից
💙 Santa Helena Hotel 3* - 520 €
❤️ Pylea Beach Hotel 3* - 570 €
💙 Angela Suites & Lobby Hotel 3* - 630 €
❤️ Oktober Downtown Rooms 3* - 690 €
💙 Lido Star Beach 3* - 780 €
❤️ Lindian Village Hotel 5* - 855 €
💙 Amathus Beach Hotel & Spa 5* - 885 €
❤️ Rodos Palladium Leisure & Wellness Hotel 5* - 915 €
💙 Atrium Palace Thalasso Spa Resort & Villas 5* - 920 €
❤️ Sentido Ixian All Suites 5* - 950 €
Արժեքները հաշվարկված են 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում են՝
☑️Ավիատոմսեր (Երևանից)
☑️Հյուրանոց
☑️Սնունդ՝ նախաճաշ
☑️Տրանսֆեր
☑️ Ճամփորդական ապահովագրություն
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Հռոդոս, կղզի Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավային Սպորադներ արշիպելագում։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 1404 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1215 մետր (Աթավիրոս լեռ)։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ, ձկան և սպունգի որսով։ Առողջավայր է։ Հռոդոսը եղել է Եգեյան մշակույթի կենտրոններից մեկը։ Մ. թ. ա. 8-րդ-7-րդ դարերի Հռոդոսի բնակիչները՝ հույները, Սիկիլիայում, Հյուսիսային Աֆրիկայում հիմնել են գաղութներ, զբաղվել ծովային առևտրով։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (500-449 մ. թ. ա.) Հռոդոսը զավթել է Պարսկաստանը։ Մ. թ. ա. 478 թ.-ին մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ։ 408-405 թթ.-ին տեղի է ունեցել Հռոդոսի քաղաքների սինոյկիսմոս միասնական պոլիսի մեջ։ Հռոդոսը եղել է զարգացած ստրկատիրական պետություն՝ առևտրա-արհեստավորական և երկրագործական օլիգարխիայի գլխավորությամբ։ Մ. թ. 44 թ.-ին կղզին նվաճել է Հռոմը, 4-րդ-13-րդ դարերում պատկանել է Բյուզանդիային, 14-րդ դարում նվաճել է Ս. Հովհաննեսի (Հովհանյանների) հոգևոր-ասպետական օրդենը, 16-րդ դարին՝ Օսմանյան կայսրությունը։ 1912-1947 թթ.-ին իշխել է Իտալիան։ 1947 թ.-ին վերամիավորվել է Հունաստանին, մտնում է Դոդեկանեսի նոմոսի մեջ։