Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

☀️Ամրագրեք Ձեր հանգիստը։☀️

 

Տուր դեպի Իսրայել / Տուրիստական Փաթեթ

 

Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 999$ դոլաին համարժեք դրամից

 

Ժամանումներ – շաբաթվա բոլոր օրերին

Տևողությունը – 11 օր / 10 գիշեր

Էկսկուրսիա – Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ, Քրիստոնեական Գալիլեա և Նազարեթ կամ Կեսարիա, Հայֆա, Աքքա, Մեռյալ ծով, Ջարաշ, Ամման, Մադաբա, Նեբո, Պետրա

Այցելություն/լող – միջերկրական ծով, Գալիլեյան ծով, Մեռյալ ծով

Տեղավորում հյուրանոցում՝

  • Նետանիա / Թել-Ավիվ (BB) – 8 գիշեր
  • Հորդանան – Ամման (HB) – 2 գիշեր

 

  1. Նետանիա – 3* PALACE, GINOT YAM, GALIL regular; 4*/+3* RESIDENCE (superior) GALIL (superior), PARK, MARGOA, RESIDENCE BEACH; 5*/+4* KING SOLOMON, LEONARDO PLAZA
  2. Թել-Ավիվ – 3* ARMON YAM BAT YAM,GOLDEN BEACH, IMPERIAL; 4*/+3* OLYMPIA, LEONARDO ART GRAND, BEACH; 5*/+4* CROWNE PLAZA ISROTEL TOWER,  HERODS
  3. Հորդանան 3* EXELLENCIA, ROJINA; 4*/+3* DAYS INN, ARENA SPACE; 5*/+4* BRISTOL, LAND MARK

 

Մաքսայի տուրքը սահմանային անցակետում կազմում է 85$

Աչժեքը ներառում է՝

  • Վիզայի աջակցություն
  • Խմբակային տեղափոխում օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
  • Սնունդ (BB) – նախաճաշ
  • Գործակալության կանոնավոր խմբակային էկսկուրսիաներ (ռուսերենով՝ համապատասխան տուրի ծրագրին)

Արժեքը ՉԻ ներառում՝

  • Ավիատոմսեր
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Սահմանային հարկեր

 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

 

Իսրայել և Հորդանան
Հին գին 612000
Գին 490000

Խնայեք մինչև

25%

Իսրայելը գտնվում է Միջերկրական ծովի հարավարևելյան ափին: Ստեղծվել է 1948 թ-ի մայիսի 14-ին՝ Դավիդ Բեն Գուրիոնի ղեկավարությամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Իսրայելը հրեական պետություն է, որը վերականգնվեց գրեթե 2000-ամյա ընդհատումից հետո՝ հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Հրեական պետականության պատմությունը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: Հրեական ցեղերը Պաղեստինի տարածքում հայտնվել են տակավին մեր թվականությունից կամ Քրիստոսի ծննդից առաջ II հազարամյակում, երբ այնտեղ ապրում էին հիմնականում փղշտացիները (այստեղից էլ՝ երկրի Պաղեստին անունը): Նրանց միջև սկսված երկարատև պայքարում հաղթող դուրս եկան հրեաները, որոնք մ.թ.ա. XI–X դարերում այստեղ հիմնեցին հրեական Իսրայել և Հուդա թագավորությունները: Սակայն դրանք գոյություն ունեցան ընդհատումներով՝ նվաճվելով մե՜րթ Ասորեստանի ու Բաբելոնի, մե՜րթ Աքեմենյան Պարսկաստանի ու Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, իսկ մ. թ. 6 թ-ին դարձավ հռոմեական նահանգ (պրովինցիա):  Իսրայելի բնակչության 83%-ը հրեաներ են. բնակվում են նաև արաբներ, ռուսներ, հայեր և այլք: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգային և կրոնական բնույթ ունի. ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները ( 3 տարի) և աղջիկները (2 տարի): Պետական աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետական կրոնական և մասնավոր կրոնական դպրոցներ: Թորայի (Մովսեսի 5 գրքերը) և Աստվածաշնչի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Իսրայելի առավել խոշոր քաղաքներն են Թել Ավիվը, որը երկրի վարչական կենտրոնն է, Հայֆան, Էյլաթը, Աշդոդը, Դիմոնը: 1967 թ-ին Կնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) Երուսաղեմը հռչակեց Իսրայելի մայրաքաղաք: Այս քաղաքն ավելի քան 3,5-հազարամյա պատմություն ունի և աշխարհին հայտնի է որպես «սրբազան քաղաք», որտեղ գտնվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը:

Պատվիրել

Ժամանում Բեն-Գուրիոն օդանավակայան և տեղավորում Նետանիայում/ Թել-Ավիվում:

Էկսկուրսիա

Քրիստոնեական Երուսաղեմ և Բեթղեհեմ։ Բեթղեհեմ՝ Հիսուս Քրիստոսի հայրենիք։ Քաղաքաի կարևորագույն սրբավայրեր - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար՝ Սուրբ Երկրի ամենահին տաճարներից մեկը։ Տաճար այցը ներառում է Քրիստոսի ծննդյան այր իջնելը։ Այրում է Բեթղեհեմյան աստղով Սբ․ Ծննդյան խորանը, Քրիստոսի օրորոցը և Մոգերի խորանը։ Տաճարում պահպանվել են հին ֆրեսկոներ և մոզաիկաներ, այնտեղ է պահվում Բեթղեհեմյան Աստվածամոր չքնաղագույն պատկերը։ Բեթղեհեմը գտնվում է Պաղեստինյան ինքնավարության տարածքում։ Քաղաքի տեսարանը  «Քահանայի պալատի» (Չար խորհրդի լեռ) դիտահարթակից։ Էլեոն՝ Ձիթենու լեռ – եկեղեցի և վանքեր։ Համբարձման վանք։ Երուսաղեմ - Տաճարի լեռ՝ «Ռումբի գմբեթը» և «Ալ-Ակսա» մզկիթներ, Հին Քաղաք և  քաղաքի պատերը (տեսարժան վայրեր)։

Հին քաղաքաը և նրա թաղամասերը։ Տիրոջ գերեզմանի տաճար (Քրիստոսի հարության տաճար)։ Գողգոթա – վայրը, որտեղ խաչվել է Քրիստոսը, Օծման քար, Սուրբ Դամբարանը՝ Տիրոջ գերեզմանը։ Խաչի ճանապարհի վերջին կանգառները։ Երուսաղեմի Սուրբ կրակը։ Լացի պատը – Երուսաղեմի ավերված տաճարի արևմտյան պատը:

Էկսկուրսիա

Քրիստոնեական Նազարեթ։ Նազարեթ․ Հայնտնության եկեղեցի, Սբ․ Ընտանիքի տուն, հին եկեղեցիների ավերակներ՝ սինագոգ, միջին դարերի տաճարի պատ, աշխարհի տարբեր երկներից նվեր խճանկաներ Հարության տաճարին։ Մարիամ Աստվածածնի աղբյուր։ Գալիլեայի և Քրիստոսի վերափոխման՝ Թաբոր լեռան տեսարան։

Գալիլեայի ծով։ Կապերնաում՝ Քրիստոսի քաղաքը։ 12 առաքյալների ուղղափառ վանք-եկեղեցի՝ կառուղված հենց այն տեղում, որտեղ Քրիստոսը բուժեց տկարին։ Տաբխա՝ հացի և ձկան կրկնապատկման հրաշք։ Եկեղեցի Տաբխայում։ Նիլյան թեմատիկայով 5-6-րդ դարերի եզակի խճանկար։

Հորդանան գետ Գալիլեայում․ Հորդանան գետի սկզբնաղբյուրը Գալիլեյան ծովից՝ քրիստոնյա ուխտավորների ավանդական մկրտության վայրը։ «Քրիստոսի սեղան»՝ Պետրոսի քահանայության վայրը։

Այս էկսկուրսիան հնարավորություն է տալիս համտեսել «Սբ․ Պետրոսի» հայտնի ձուկը։

Գալիլեյան ծովի և շրջակայքի տեսարան։

Տեղափոխում Նետանիայից / Թել-Ավիվից Հորդանանի սահման։ Սահմանային անցում Հուսեյնի կամրջով։ Ջարաշ՝ Դեկապոլիսի հնագույն քաղաք։ Այց Ամմանի տեսարժան վայրեր (Հորդանանի Հաշիմիդների թագավորության կողմից)։

Տեղավորում Ամմանի հյուրաանոցում։

 

Պետրա՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաք։ Նաբաթեացիների երկիրը՝ փորագրված կարմիր ժայռի վրա։ Այց տաճարներ, հին փաղոցներ և Հռոմեական թատրոն։

Մադաբա՝ խճանկարների քաղաք –գլխավոր պատկերը՝ Երուսաղեմի և մերձավոր արևելքի մյուս սուրբ վայրերի Բյուզանդական խճանկարային քարտեզ։

Նեբո լեռ՝ Մովսես առաքյալի ենթադրյալ հողարկավորության վայր։

Վերադարձ Իսրայելի սահման։ Սահմանայից անցում։ Տեղավորում Թել-Ավիվի հյուրանոցում։

Ազատ օր կամ էկսկուրսիա։

Էկսկուրսիա -ըստ ընտրության +  լրացուցիչ70$

 Կեսարիա, Հայֆա, Աքքա։

Հայֆա - Բահարի այգիներ՝ ժամանակակից աշխարհի հրաշալիքներից մեկը։ Քաղաքի և այգիների տեսարան Կարմել լեռան բարձունքից։ «Ոսկյա գմբեթ» - Բաբի՝ բահարի հավատի մարգարենենրից մեկի շիրմաքար։

Հին քաղաք Աքքայում։ Քաղաքային պատերը և թուրքական ժամանակների աշտարակները։ Հին նավահանգիստ։ Թուրքական շուկաներ։ Խաչակիրների՝ Աքքա ժամանման պատմությունը և թողած հետքերը։ Ալ-Ջազար մզկիթ (Սպիտակ մզկիթ)։

Կեսարիայի ազգային այգի։ Հնագույն թատրոն՝ արևելյան Միջերկրածովյան հատվածում առաջին նման կառույցը։ Հին ձիարշավարանի ավերակներ։ Հասարակական բաղնիքներ։ Խճանկարներ։ Հերովդես Մեծի նավահանգիստ։ Խաչակիրների քաղաքի պատերը, աշտարակները և պատերը։ Նավամատույցը էլիտար և ժամանակակից Կեսարիայի ֆոնին։

Հանգստի օր Մեռյալ ծովում։ Հուդայի անապատ, Մեռյալ ծովի կոսմետիկ միջոցների խանութ-գործարան, հանգիստ ծովափին։

Ազատ օր կամ էկսկուրսիա։

Մեկնում Բեն-Գուրիոն օդանավակայանից։ 

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել